Հարձակում` փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա
168.am-ի տեղեկություններով` երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:
4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, մեր տեղեկություններով, տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:
Տիգրան Աթանեսյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն 168.am-ին հասած լուրերով` ոստիկանությունը տեղյակ է միջադեպից և նյութեր են նախապատրաստվում:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:
Մանրամասները` հաջորդիվ: