Մանկապարտեզներն աշխատում են, որովհետև չաշխատելու տարբերակ չունեին այլևս: Մարդիկ գնում են աշխատանքի, կան տասնյակ-հազարավոր երեխաների ծնողներ, որոնց աշխատանքը հեռավար կազմակերպել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է ռեստորաններին, երևի թե մեզանից բոլորը հայկական ավանդական հարսանիքներին, կնունք-ծնունդներին ներկա ենք եղել, և դժվար է պատկերացնել մի հայկական ընտանիք, որը քեֆ-ուրախություն է անում, և առաջին երկու բաժակից հետո սոցիալական հեռավորությունը պահել հնարավոր է: Մենք գիտենք՝ ինչ ջերմ մթնոլորտում են անցնում մեր խնջույքները: Եվ շատ դժվար կլինի հարսանիք, կնունք, ծնունդ կազմակերպող մարդկանց համար իրենց վրա վերցնել այդ ամբողջ պատասխատավությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Արտագնա տուրիզմի համար սահմանները փակ են, սակայն, եթե անգամ որոշ երկրներ հիմա սահմանները բացեն, կրկին հնարավոր չի լինի տեղաշարժվել, քանի որ Հայաստանում ամեն օր կորոնավիրուսով վարակվելու 200-300 դեպք է հաստատվում, իսկ արտերկրում այս ամենը տեսնում են և արգելելու են մուտք գործել իրենց երկիր։ Օրինակ, Ռուսաստանն անժամկետ ՀՀ քաղաքացիների մուտքն արգելել է իր երկրի տարածք։ Հիմա Չինաստանում վիճակը նորմալ է, մարդիկ կան, որ աշխատում էին, սովորում, պետք է գնային, բայց Չինաստանը չի թողնում։ Քանի դեռ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չի կարգավորվել՝ խոսել արտագնա, ներգնա տուրիզմից, աբսուրդ է։ Ինչ վերաբերում է ներգնա տուրիզմին, ապա արդյո՞ք այլ երկրի քաղաքացիները, նայելով Հայաստանում վիրուսի թափ հավաքելը` ռիսկ կանեն գալ ու հանգստանալ»,- ասաց «Էկոնոմ տուրի» տնօրենը՝ տեղացիների՝ այս կամ այն շրջանում հանգստանալը նույնպես ռիսկային համարելով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Ոստիկանության կարգախմբերը հանրապետության ողջ տարածքում և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են մթերային խանութում տեղադրված վճարահաշվարկային տերմինալը հափշտակելու փորձի և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը։
ԵՄ խորհուրդը չորեքշաբթի հաստատել է 3 մլրդ եվրոյի չափով 10 երկրների հատկացվելիք վարկային օգնությունը, որն ուղղվելու է կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների դեմ պայքարին:
Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը, ինքնաձիգի պահունակներն ու տարբեր տրամաչափի 71 փամփուշտը ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել է Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի 46-ամյա մի բնակիչ։
Մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Իսկապես որոշ խավի համար դժվար է ամեն օր 3-4 անգամ 200-250 դրամով դիմակներ գնել: Դիմակները պետք է վերադառնան իրենց նախկին և մի բան էլ ավելի ցածր գնին, և եթե ոչ՝ անվճար բաժանվեն»:
Մայիսի 16-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 23-ամյա մի երիտասարդ է հիվանդանոց տեղափոխվել:
«Մեր թեստերը ոչ միայն ցույց էին տալիս, որ այս պահին մարդն ունի այդ վարակը, թե չէ, այլ նաև՝ կա՞ն իր մոտ հակամարմիններ, թե՞ ոչ: Եթե կան, ուրեմն այդ մարդն արդեն ունեցել է վիրուս»,- ասաց Անահիտ Հայթայանը:
Աբու Դաբիի ֆոնդային բորսայում ցուցակված International Holdings ընկերության (IHC) բժշկական հետազոտական մասնաճյուղ համարվող «Quaint Liz» լաբորատորիան մայիսի 20-ին հայտարարել է կորոնավիրուսի հայտմաբերման նոր մեթոդ մշակելու մասին, որը հնարավորություն կտա վայրկյանների ընթացքում արագորեն խմբային ստուգումներ անցկացնել՝ աննախադեպ կերպով ընդլայնելով հետազոտությունների քանակը:
Մայիսի 20-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը` պարուհի Մանո Գրիգորյանը մասնակցել են կառավարության դիմաց անցկացվող ակցիային` խնդրելու պարետ Տիգրան Ավինյանին իրենց ոլորտի մարդկանց, ռեստորանային բիզնեսներին ևս թույլ տալ աշխատել որոշ սահմանափակումներով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով։ Բացակայող ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն էին ուղարկել դատարանին, խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ իրենց պաշտպանյալները համաճարակային պայմաններում գտնվում են խոցելի խմբում։ Դատական նիստին ներկա էին միայն Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը։
Մայիսի 19-ին 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ներգրավմամբ մեկնարկել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը երեկ ծեծի է ենթարկվել Կառավարության շենքի մոտ։ Մի խումբ քաղաքացիներ, ովքեր, ըստ մեր տեղեկությունների, դժգոհ են եղել պարետատան որոշումներից, փորձել են ծեծի ենթարկել Տիգրան Ավինյանին, որից հետո նա պատառոտված հագուստով մտել է Կառավարության շենք։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։
Մայիսի 19-ին 2-րդ զորամիավորման մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մայիսի 19-ին հեռավար քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ:
34-ամյա տղամարդը հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից:
Գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը։ «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ արձանների բացակայությունը նկատել են այսօր առավոտյան։
Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն իր ազատման դիմումի ընթացքի վերաբերյալ դեռևս տեղեկություն չունի:
ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս, ս.թ. մայիսի 19-ին Գյումրիի ՌՈ բաժանմունք է հրավիրվել N զորամասի ֆինանսական ծառայության պետը, ով հաղորդում և բացատրություն է տվել, որ 2019 թ. մարտ ամսին իր կնոջը N զորամաս աշխատանքի ընդունելու դիմաց, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն տվել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որն էլ նշված գումարը փոխանցել է զորամասի հրամանատարին:
Վաղը՝ մայիսի 21-ին, ժամը 16:00 մեր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում դեսպան Թրեյսին կխոսի Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության և նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան համագործակցության մասին։
«Ազատության» հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, որ շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլի» արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է: Նա նաև վստահեցրել է, որ փակված արտադրամասերը բժշկական դիմակ չեն արտադրել։
Դատախազությունը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառումը ուղարկել է ՀՀ ոստիկանություն։