«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 22-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 56-ից մինչև թիվ 200 առանձնատների, Շիրազի փողոցի առանձնատների, Նաիրյան 1-ին նրբանցքի 8 և 10 բազմաբնակարան շենքերի և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները:
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել մարտի 18-ի որոշման մեջ։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սևան քաղաքի 25-ամյա մի բնակիչ Արարատի մարզի մի շարք գյուղերում մեքենաներից գողություններ է արել:
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Երեկ կառավարության դիմաց ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ոլորտը վերագործարկելու պահանջով: Ակցիային մասնակցում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, որին և ևս մի քանի անձանց ոստիկանները բերման էին ենթարկել: Ոստիկանությունից նշել էին, թե ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով:
Խնդիրը սկսվեց այն պահին, երբ կարևոր ժամանակահատված բաց թողեցինք, այսինքն՝ ուշ ձեռնարկվեցին գործողությունները: Սա շատ կարևոր է, և ընդհանրապես, ոչ միայն այս կորոնավիրուսի պայմաններում, այլ ընդհանրապես, վերջին տարում մեր երկրում հաճախ ճիշտ ժամանակահատված ընտրելու խնդիր է առաջանում: Դա հենց հետհեղափոխական շրջանից տեղի ունեցավ, պայմանական անվանենք՝ հեղափոխություն, բայց ես կասեի՝ իշխանափոխություն, որովհետև հեղափոխությունը կոմպլեքս երևույթ է, իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ, որոնք մինչ այժմ իրականացված չեն: Այդ իսկ պատճառով ես կանվանեմ իշխանափոխություն:
Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Բռնցկամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ֆեդերացիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից, վարկեր տրամադրելու պատրվակով, տարբեր քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպի մի շարք հանգամանքներ:
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորահավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին երդմնակալության արարողության առիթով։
«Hetq.am» կայքի «Ում թիրախում են հայտնվել «Դիլիջան» ազգային պարկի անտառները. Մաս 1» վերտառությամբ հրապարակման հիման վրա Տավուշի մարզի դատախազությունում իրականացվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով բազմածավալ ուսումնասիրություն:
Հայաստանի Ազգային գրադարանի թվային արխիվի հրդեհի պատճառը, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական եզրակացության, սերվերային սենյակում եղած կրակի փոքր բռնկումն է եղել: 168.am-ին հայտնեց ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը:
Երևանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են: Տեղեկությունը լրատվամիջոցներին էր փոխանցել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ամնձին, որը վարկ ձևակերպելու հարցում օգնելու պատրվակով քաղաքացուց վերցրել էր 150.000 դրամ, սակայն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել էր գումարին և դիմել փախուստի։
Երեկ և այսօր ես կանչվել եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ զրույցի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Գրիշա Թամրազյանը՝ ընդգծելով, թե հարցաքննություն չի եղել:
Երևանի կենդանաբանական այգու այցելուները շատ շուտով հնարավորություն կունենան տեսնելու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի՝ Կենդանաբանական այգուն հունիսի 1-ին ընդառաջ նվիրաբերած սպիտակ առյուծին:
Զորակոչիկները ներկայանում են փոքր խմբերով և պահպանվում են սահմանված բոլոր կանոնները։
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու։
Իսկ վերջինիս կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ ակտը կազմելուց շուրջ երկու ամիս անց` 2019թ. դեկտեմբերին, փորձել է սկսել վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ կազմված ակտի խոտանման գործընթացը, ինչի արդյունքում ապօրինի կառուցապատում իրականացնող անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության և համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Որոշում է կայացվել միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ նրան ծառայությունից ազատելու համար:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում դերասան Սարգիս Գրիգորյանի հետ խոսել ենք ռեստորանների սեփականատերերի, աշխատակիցների բողոքի ակցիայի, իրեն բերման ենթարկելու, երկրում ստեղծված իրավիճակի, ատելության մթնոլորտի և այլ հարցերի շուրջ:
Սյունիքում կորոնավիրուսով վարակման ընդհանուր 59 դեպք է գրանցվել. 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը:
Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր նույնիսկ վարչապետը փաստեց, որ վիճակը շատ ավելի ծանր է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Հայտարարությանը հետևեցին առողջապահության նախարարի արտակարգ միջոցառումները՝ շուլուխները։
Երեւանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են։
Որպես Բաքվի փախստական ընդգրկված եմ ՀՀ Կառավարության N 1666-Ն (21.11.2019թ) «ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ». այս փուլի 112 ընտանիքներից մեկն եմ: Ուրախությունս կարճ տևեց. օրեր առաջ Միգրացիոն ծառայությունից ստացա իմ հարցի մերժումը (կից ներկայացնում եմ): Պատճառաբանությունն այն է, որ ես ամեն տարի 183 օր և ավել չեմ բնակվել Հայաստանի Հանրապետությունում:
Տավուշի մարզում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք. 168.am-ի հետ զրույցում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը: Մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 61-ն է:
«Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով։
«Մենք այս պահին ունենք 15 օրը մեկ կրկնության տեմպ։ Եվ, եթե այսօր ունենք 5600 դեպք, ապա տեմպի պահպանման դեպքում 15 օրից կունենանք 11.200 դեպք։ Եվ մեր խնդիրն այդ թափը կոտրելն է»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ ՀՀ բոլոր քաղաքացիները չեն թեստավորվելու, դրա իմաստը չկա։ Թեստավորվում են ցուցումների համաձայն։