Հայաստանում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկուսացված և թեստավորված 20 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել:
Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից երեկ ցած նետված 14-ամյա աղջկան վիրահատել են, նա տեղափոխվում է դիմածնոտային բաժանմունք։
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 29.05.2020 դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, 29.05.2020 դրությամբ իրականացվել է 17572 ստուգում:
Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի (275 հազար բնակարանների) կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է։ Այսինքն՝ այդ բնակարանների համար գույքահարկ չի վճարվում։
Մայիսի 28-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Մայիսի 29-ին, ժամը 01։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
«Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին։ Իրենց առաջնեկին են սպասում «Իմ քայլի» երկու պատգամավոր կանայք՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը եւ Սոնա Ղազարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը:
ՀՀ իրավապահները վերջերս ընդգծված եւ անառողջ հետաքրքրություն ունեն Սյունյաց աշխարհի խոշոր բնակավայրերի համայնքապետերի նկատմամբ: Խոշորացույցի տակ ուսումնասիրում են նրանց գործունեությունը, հարաբերություններն ընկերների ու գործընկերների, նույնիսկ պարտապանների հետ:
ՀՀ-ում արտակարգ դրությունը շարունակվում է, չնայած այն հանգամանքին, որ պարետատան կողմից հիմնական սահմանափակումները արդեն իսկ հանված են։ Ինչպես հայտնի է, արդեն պարտադիր է դարձել դիմակներ կրելը։
Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները։
Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29, 30, 31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10:00-ից մինչև 15:00:
Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան։
Մայիսի 26-ի երեկոյան մի կին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 20.30-ի սահմաններում թիվ 8 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, վարորդական իրավունքի վկայական ու բանկային քարտեր:
Նոր Զելանդիայի ազգային զբոսայգում արշավի 23-ամյա Ջեսիքա Օ’Քոնորը և Դիոն Ռեյնոլդսը մեկնել էին մայիսի 9-ին: Երբ զույգը չվերադարձավ նշանակված ժամանակին, սկսվել են նրանց որոնումները:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչ Կիմ Վայ Լին հիվանդացել էր կորոնավիրուսով: Նա վեց շաբաթ պայքարում էր հիվանդության դեմ, որից երկուսն անցկացրել է արհեստական կոմայի մեջ: Այս ընթացքում լոնդոնցին փոխակերպվել է անճանաչելիության աստիճանի, գրում է New York Post-ը:
Ինչպես տեղեկանում ենք Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից, Արտեմ Պատապուտյանն արժանացել է գիտության բնագավառի հեղինակավոր Կավլի մրցանակին։
«Հիմա էլ դա կա՝ էլի լուրջ չենք ընդունում, ինչպես 2 տարի առաջ, երբ միայն ոգևորությունը կար, որ, եթե մեկը գնաց՝ ով եկավ՝ լավ կլինի: Չէ՞ որ դա մանկական մոտեցում է: Այն ժամանակ, իհարկե, շատ աշխատեց ամբոխի հոգեբանությունը, իսկ ինչ վերաբերում է ներկային, ես զգում եմ մի բան, որը ցավալի է՝ ես սեփական ժողովրդի նկատմամբ հարգանք չեմ տեսնում: Եթե դու սիրում ու հարգում ես քո ազգը, ինչո՞ւ ես նրան ցավ պատճառում. ցավ պատճառել չէ՞՝ ինչ-որ խոստումներ տալ և չկատարել: Դժվար է, չէ՞, ազգի համար: Շատերը, որոնք արդեն որերորդ անգամ գնացին և հավատացին, իրենք հիմա շատ ավելի ծանր վիճակում են, և չի բացառվում, որ հենց դա էլ նպաստում է նրան, որ հիմա չեն հավատում: Երկու տարի առաջ հավատացին՝ տեսան՝ ինչ եղավ, հիմա էլ չեն հավատում»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ, անցակետեր, որոնք ոստիկանության ծառայողներին թույլ են տալիս ստուգել այն տրանսպորտային միջոցները, որոնցով քաղաքացիները երթևեկում են:
«Այն, որ մենք առաջիկայում ունենալու ենք հարյուր հազարավոր նոր գործազուրկներ, կասկածի տեղիք չի տալիս: Այն, որ կլինեն հազարավոր փակվող բիզնեսներ, նույնպես կասկածի տեղիք չի տալիս»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հաղթանակի շքերթը տեղի կունենա հունիսի 24-ին:
Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը հաստատեց, որ վարույթն իրենց հասել է արդեն, բայց օր չնշեց:
«Անկեղծ ասած, ես խորապես վշտացա՝ լսելով Նարեկ Հախնազարյանին: Ընդ որում, ոչ միայն լսածից, այլ նաև տոնից, որով դա ասվել է: Ընդհանրապես այդ թեման չպետք է առնչվի արտիստի, ջութակահարի, երաժշտի շահերին: Ասել, որ կառավարությունն ամեն ինչ արել է, բացարձակ ամեն ինչ, իսկ այ, ժողովուրդը… վատ բառեր օգտագործել, որոնք չեմ կարող արտաբերել ռուսերենով… այդ անգրագետները… Նման կերպ սեփական ժողովրդի մասին արտահայտվելը մեղք է, չի կարելի: Պետք է հասկանալ և զգալ սեփական ժողովրդին»:
ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է Հայաստանում լրատվական կայք, որը տարածում է ապատեղեկատվություն կորոնավիրուսային համաճարակի վերաբերյալ, ներառյալ նախազգուշացումներ, որ հայերը պետք է «հրաժարվեն» պատվաստանյութերի հետագա ծրագրերից:
Ոստիկանապետ Արման Սարգսյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց, որ վերջին օրերի ընթացքում Ոստիկանությունն իրականացրել է ռեյդեր, ստուգայցեր մի շարք շրջաններում:
«Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի շուրջ իրավիճակը շարունակում է լարվել». պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց նախ ցավակցեց կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների հարազատներին:
«Մայիսի 27-ին «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կազմակերպեց հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկների մասնակցությամբ։ Մեկնարկը տրվեց Dvin Music Hall-ի հարակից տարածքից և երթուղին ընթացավ մինչև Մուրացանի զինվորական հոսպիտալ։
Իրավիճակը շարունակում է մնալ լարված, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք եւ ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․