Մայիսի 25-31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 333 դեպք, որից 130-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, ութ փլուզման, 6 ուժեղ քամու դեպք, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, 9 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 111 կենցաղային կանչ. տուժել է 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Քաջարանի բնակչին առևանգելու և այլ դեպքերի առթիվ հարուցված, մեկ վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է 3 անձ:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ պարետի որոշումներով հաստատված ցանկերի ապրանքների արտահանման նկատմամբ:
Վարչապետի հետ շփված անձինք չեն թեստավորվել, քանի որ թեստավորման ցուցում չկա, եթե լինի, կթեստավորվեն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգայն օրվա առթիվ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, այժմ սպասում է PCR թեստի պատասխանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է, ընդ որում՝ որևէ ախտանշան չեմ ունեցել, պարազապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել և թեստը դրական դուրս եկավ։ Ընդ որում՝ դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով և ամբողջ ընտանիքով, փաստորեն, դրական արդյունք ունենք, այսինքն՝ վարակված ենք կորոնավիրուսով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ ընտանիքով որևէ ախտանշան չունեն։
Մայիսի 31-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղարծին գյուղ տանող կամրջի հենապատը փլուզվել է:
Նիկոլին ամենայն անկեղծությամբ առողջություն եմ մաղթում, առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին, բոլորին․․. Հավատում եմ, որ Նիկոլի մոտ բացասական է, հավատում եմ, նրա մոտ ամեն ինչ է բացասական, հավատում եմ, որովհետեւ, այլեւս անթաքույց է աշխատում այս սերիալի սցենարիստը, անգամ երկխոսություններն են կրկնվում, արդեն գիտենք՝ երբ ով ինչ է ասելու, վիրուսի մասին եւ դիմակների մասին, արդեն գիտենք, ով երբ է վարակվելու եւ բուժվելու, ով կամ քանիսն են մահանալու/գիտենք, քանզի անանուն են մահերը/ եւ ով է բուժվելու/գիտենք, քանի որ նրանք միանգամից «ինքնաբացահայտվում են»․․․
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Եթե նույնիսկ Արսեն Թորոսյանին և Տիգրան Ավինյանին փոխարինենք աշխարհի հայտնի, Նոբելյան մրցանակի դափնեկիր առողջապահական և կառավարչական մասնագետներով, միևնույն է երկիրը հումանիտար աղետից չի խուսափի:
Անցած շաբաթվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ընդունեց, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել և մոտենում է «իտալական» սցենարին, թեև իրեն հատուկ ոճով, այս անգամ էլ ցինիկաբար մեղադրեց քաղաքացիներին, որոնք իր ասելով դիմակ չեն կրում և սոցիալական հեռավորություն չեն պահպանում։ Սակայն արդյո՞ք դիմակ կրելը բավարար էր, որպեսզի մենք կանխեինք վարակի սրընթաց տարածումը, և կամ առանձին վերցված քաղաքացին միշտ հնարավորություն ու՞ներ սոցիալական հեռավորություն պահպանելու կարանտինային միջոցառումների չեղարկման պայմաններում։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը եւ ընտանիքի բոլոր անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել եւ այն դրական է:
Կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ԱԺ «ԼՀԿ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձել է Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի՝ մասնավորապես գույքահարկի դրույքաչափի փոփոխություններին:
Յոթը համարվում է Աստծո թիվը, քանի որ Աստված ստեղծեց աշխարհը յոթ օրում և յոթերորդ օրը հանգստացավ:
Աստված մարդկանց ստեղծել է հավասար, սակայն դա չի նշանակում, որ նրանք բոլոր հարցերում պետք է լինեն հավասար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրենսդրական փաթեթով նախատեսում է կանոնակարգել մարդատար տաքսի ծառայությունների բնագավառի օրենսդրական բացերը, բարձրացնել ոլորտի վերահսկողության մակարդակը և սպասարկման որակը:
Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի քույրը՝ Սևան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Խորը կսկիծով հայտնում ենք Ռուբինա Ղազարյանցի մահվան բոթը։
Իսպանիայում բնակվող, կուբացի և հայերեն խոսող մեր հաջորդ զրուցակիցըն Էնդի Հերնանդես Մարտինեսն է։ Զրուցել ենք հայերեն սովորելու նախապատմության, հայ-իսպանական հարաբերությունների, կորոնավիրուսային համաճարակի և այլ հարցերի շուրջ։
Երիտասարդական պալատի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը «Փաստ» թերթի հետ զրույցում ասել է, որ Երիտասարդական պալատը վերականգնելու համար նախորդ տարի քաղաքացիական նախաձեռնություն է ստեղծվել, որտեղ ընդգրկվել են տարբեր բնագավառների ներկայացուցիչներ ու արվեստագետներ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։
Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 27-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Խորենացու փողոցի տերմինալը փորձում են գողանալ: