Նոր Զելանդիայում գտել են 19 օր առաջ կորած զբոսաշրջիկներին
Նոր Զելանդիայի ազգային զբոսայգում արշավի 23-ամյա Ջեսիքա Օ’Քոնորը և Դիոն Ռեյնոլդսը մեկնել էին մայիսի 9-ին: Երբ զույգը չվերադարձավ նշանակված ժամանակին, սկսվել են նրանց որոնումները:
Զբոսաշրջիկների որոնողական աշխատանքներին մասնակցել են ավելի քան 50 ոստիկաններ, հրշեջներ, փրկարարներ և կամավորներ: Մասնագետները նաև օգտագործել են անօդաչու թռչող սարքեր և որոնողական շներ:
Միայն 19 օր անց փրկարարական ուղղաթիռի շնորհիվ մասնագետները նկատել են զբոսաշրջիկների հրդեհի ծուխը: Ըստ փրկարարների՝ զույգը կորել է, և մառախուղի ժամանակ ընկնելիս վնասվածքներ է ստացել: Բացի այդ, նրանք մի քանի օր անցկացրել են առանց սննդի:
Զբոսաշրջիկներին տեղափոխել են հիվանդանոց և բժշկական զննությունից հետո ազատ են արձակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը