
Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան, նրանց մոտ ջերմություն և կլինիկական ախտանշաններ չեն գրանցվել. ԱԱՏՄ

Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
«Անմիջապես սահմանին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Բագրատաշեն» բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ աշխատանքային թիմը սահմանված կարգով ջերմաչափել է երկիր ժամանող բոլոր քաղաքացիներին, արտաքին զննմամբ դիտարկել նրանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը: Բոլորին տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակներ ու ձեռնոցներ։ Տրվել են ինքնամեկուսացման ծանուցագրեր։
Որևէ քաղաքացու մոտ ջերմություն և կլինիկական ախտանշաններ չեն գրանցվել։
Քաղաքացիների մուտքը երկիր առավել արագ և սահուն կազմակերպելու նպատակով ԱԱՏՄ սահմանային հսկիչ կետի թիմը համալրվել էր։
Ավելի վաղ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքացիները Հայաստան են տեղափոխվում մեր երկրի կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով։
«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան դեռևս փակ է»,- նշվում է հայտարարությունում։
https://www.facebook.com/hlib.am/posts/740762143331159?__xts__[0]=68.ARD4Lcm7bLvdO2JrteJ03l6aalOJYDIUp-puf03GGEqeCmvSG576JSYOpDy4EAGqJpMNaSPzHlJX4FTINaK3FZvauI3-tzHVu-Wsziedj-f_yxyV5IPCKeA7yu7WrM92MYcBD7Aoz4_GdwGfWc9llzNjtSlNaROwCVuB2pL2JCHJlkKZu5mQnXfqciGq4lVZNm643hix6aw55YXCu_Dn6tyZlz7ydA3KA6tPBw6COrTcAWWY_zGN9xxNZ3d6kFij6z-b9PQK1pZfpsUxzNO9XwwBMxGXrjKGiC9VyZER6DF8PdcrsllCCxgl_EGnxTtwdgYAHCReQWoNN_QwXs6XJK8&__tn__=-R