
Երևանի քաղաքապետարանը հանգստյան օրերին պոլիկլինիկաներում հերթապահություն է սահմանել

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29, 30, 31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10:00-ից մինչև 15:00:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ N 8, N 1, N 17 պոլիկլինիկաներում և Գրիգոր Նարեկացի ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն։ Խնդիրների դեպքում պետք է դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, իսկ անհրաժեշտության դեպքում դուք կուղեգրվեք ռենտգեն հետազոտության»։
https://www.facebook.com/tatev.sargsyan.5095/posts/254309169120272