«Իմ քայլի» երկու կին պատգամավորներ հղի են. նրանցից մեկը Լենա Նազարյանն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին։ Իրենց առաջնեկին են սպասում «Իմ քայլի» երկու պատգամավոր կանայք՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը եւ Սոնա Ղազարյանը։

Առողջություն եւ թեթեւ ծննդաբերություն ենք մաղթում ապագա մայրիկներին։ Իսկ մի քանի օր առաջ ծնվել են Գագիկ Ծառուկյանի թոռները․ նրա աղջիկը զույգ դուստր է ունեցել։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի աղջիկն ամուսնացած է Սուքիասյանի որդու հետ։ Երկվորյակ աղջիկներին անվանակոչել են՝ մեկին՝ Խաչատուր Սուքիասյանի կնոջ, մյուսին՝ մոր անունով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031