
ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հայկական կայքը ապատեղեկատվություն է տարածում Covid-19-ի մասին

ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է Հայաստանում լրատվական կայք, որը տարածում է ապատեղեկատվություն կորոնավիրուսային համաճարակի վերաբերյալ, ներառյալ նախազգուշացումներ, որ հայերը պետք է «հրաժարվեն» պատվաստանյութերի հետագա ծրագրերից:
Medmedia.am կայքը ստեղծվել է ԱՄՆ պետդեպարտամենտի դրամաշնորհի օգնությամբ, որի նպատակը պետք է լիներ ժողովրդավարության խթանումը, բայց փոխարենը օգտագործվել է Covid-19-ի մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար, theguardian.com-ի հաղորդմամբ՝ ասվում է բրիտանական OpenDemocracy լրատվական կայքի հետաքննության մեջ:
Medmedia.am-ի ամենատարածված հոդվածներից մեկը Covid-19-ը անվանել է «կեղծ համաճարակ» և կեղծ տեղեկություն է տարածել այն մասին, որ դիահերձարանն առաջարկել է հարյուրավոր դոլարներ վճարել մահացած հիվանդի ընտանիքին, եթե նրանք պնդեն, որ մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել: