Բաժիններ՝

Մահացել է Ալան Փարքերը

76 տարեկանում մահացել է բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ Ալան Փարքերը։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Փարքերի ամենահայտնի ֆիլմերից են «Կեսգիշերային ճեպընթաց»-ը, «Էվիտա»-ն, «Պատ»-ը, « Միսիսիպին կրակի մեջ»-ը և այլն։

Իր աշխատաքների համար Ալան Փարքերը ստացել է Կինոյի և հետուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի՝ BAFTA- ի չորս մրցանակ, եղել է Կաննի կինոփառատոնի Գրան պրիի դափնեկիր և երկու անգամ առաջադրվել է «Օսկար»-ի: Նրա վերջին ֆիլմը ՝ «Դեյվիդ Գեյլի կյանքը», նկարահանվել է 2003 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս