«Եթե պարզվեց, որ դատական համակարգի ընտրությունները անցել են կեղծիքով, ապա պատրաստ եմ ստանձնել յուրաքանչյուր այն դատավորի (ների) շահերի պաշտպանությունը»
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդյո՞ք ճիշտ է այն լուրերը, որ երեկ դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրությունները անցել են ԿԵՂԾԻՔՆԵՐՈՎ, մասնավորապես՝ ընտրող դատավորների և քվեատուփերում առկա քվեաթերթիկների միջև եղել է տարբերություն (քվեաթերթիկները շատ են եղել): Եթե դա այդպես է, ապա իմ սիրելի ԲԴԽ անդամներ, ինչպե՞ս դա կբացատրեք: Ինչո՞ւ մինչ այս պահը քվեարկության արդյունքները տեղադրված չեն դատական համակարգի պաշտոնական կայքում:
Եթե պարզվեց, որ դատական համակարգի ընտրությունները անցել են կեղծիքով, ապա պատրաստ եմ ստանձնել յուրաքանչյուր այն դատավորի (ների) շահերի պաշտպանությունը, ովքեր կցանկանան դուրս գալ նախկին տրամաբանության շրջանակներից և օր առաջ առողջացնել իրենց իսկ համակարգը»:
Հարգելի սիրելիներս, արդյո՞ք ճիշտ է այն լուրերը, որ երեկ դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրությունները…
Gepostet von Gevorg Gyozalyan am Samstag, 1. August 2020