Բաժիններ՝

«Սա Մաշտոցի պուրակն է, այն նույն պուրակը որի համար դեռ տարիներ առաջ քաղաքապետն ինքն էր պայքարում»

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Հարութ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա Մաշտոցի պուրակն է, այն նույն պուրակը որի համար դեռ տարիներ առաջ քաղաքապետն ինքն էր պայքարում։

Այս պուրակում դեռ ամիսներ առաջ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի ու ավագանու մի քանի անդամների ջանքերով ձեռք բերվեց հստակ պայմանավորվածություն և դադարեցվեց ծառերը կտրելու գործընթացը: (նյութը մեկնաբանությունում)

Սա այն պուրակն է, որտեղ հատկապես երեկոյան ժամերին շատ կտեսնենք խաղացող երեխաների ու զբոսնող մարդկանց։

Եվ ի վերջո սա պուրակ է՝ տեղ, որտեղ պետք է լինեն ծառեր ու կանաչ միջավայր, այլ ոչ քարե անշուք ու միայն բիզնես նպատակ հետապնդող ինչ որ շինություններ։

Ընկերներ, սա կանաչ միջավայրի ոչնչացում է, ուրիշ ոչինչ։
Սա Երևան քաղաքի դիմագծի ոչնչացում է, ուրիշ ոչինչ։
Սա անտարբերության հետևանք է, ուրիշ ոչինչ»։

https://www.facebook.com/harut.araqelyan.12/posts/2221632654649767

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031