Ռուսաստանում վերստին նորացվել է մեկ օրում COVID-19-ից մահերի առավելագույն ցուցանիշը
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման եւս 22․277 դեպք: Այդ մասին հաղորդել է օպերատիվ շտաբը։ Նրանց 8,3 տոկոսը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսեւորումներ:
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում վերստին նորացվել է հաստատված մահվան դեպքերի առավելագույն ցուցանիշը. կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 815 մարդ:
Հինգշաբթի օրը՝ օգոստոսի 12-ին, արձանագրվել է 808 մահ: Ամենամեծ թվով մահացածները եղել են Մոսկվայում՝ 59, Սանկտ Պետերբուրգում՝ 42, Կրասնոդարի երկրամասում՝ 33: Ռուսաստանում COVID-19-ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 168․864-ի:
Ապաքինվել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել 5848 միլիոն հիվանդ, այդ թվում՝ 19․368-ը՝ համավարակի ողջ ժամանակաշրջանում: Նոր հիվանդացածները գրանցվել են ՌԴ-ի 85 տարածաշրջաններում. Մոսկվայում՝ 2529 նոր էպիզոդ, Սանկտ Պետերբուրգում՝ 1810, Մոսկվայի մարզում՝ 1223: Ընդամենը Ռուսաստանում համավարակի ողջ ժամանակաշրջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 6 միլիոն 557․68 դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: