Բաժիններ՝

Ուժեղացված ծառայություն՝ Սիսիանում. հայտնաբերվել են հրացան, մահակներ…

Օգոստոսի 12-ի երեկոյան ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողները, ինչպես և Սյունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն իրականացրին Սիսիանի բաժնի սպասարկման տարածքում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 ավտոմեքենա, որոնցից մեկի բեռնախցիկում «Սայգա» տեսակի հրազեն կար՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 42 մարտական փամփուշտով։

Հայտնաբերվել են նաև հրացան, մահակներ, մեքենան ոչ սթափ վիճակում վարող՝ 3, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 վարորդ։

Ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտման 41 արձանագրություն։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031