Բաժիններ՝

35-ամյա տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից

Երևանում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshayn.com–ը։

Երեկ` ժամը 19։30-ի սահմանում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններն անհայտ քաղաքացուց ահազանգ են ստացվել, որ մի տղամարդ նետվել է Դավթաշենի կամրջից։

Նշված վայր են մեկնել ոստիկանները, քննիչներն ու փրկարարները։

Վերջիններս մեծ դժվարությամբ են դին դուրս բերել անվտանգ վայր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Իրավապահները պարզել են, որը մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 35-ամյա Վաղինակ Մ.-ն է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս