Երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով օգոստոսի 16-ից 29-ը դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը։ Մինչև նշված ուղեանցը և ուղեանցից հետո երթևեկության համար խոչընդոտներ չկան, տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարութությունը։
Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 և Իջևան-Նոյեմբերյան-Մ6 այլընտրանքային երթուղիներից։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարությունների համար նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։