
Գեղարքունիքում մեքենան ընկել է ջրատարը

Օգոստոսի 15-ին, ժամը 15:43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ գյուղի Խաչերի փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան։