ԿԽՄԿ աջակցությամբ ջրով լի բաքեր են տեղադրվում Ստեփանակերտի ջրազուրկ բնակելի շենքերի բակերում

Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու գործին իր նպաստն է բերում նաև Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը, տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը:

«Մասնավորապես, վերջինիս աջակցությամբ ջրով լի բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում:

Քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջայցեր են կատարել և համոզվել, որ քաղաքի ավտոլվացման կետերը չեն աշխատում: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով են մոտենում ջրօգտագործման որոշ սահմանափակումներին և դրանով իսկ օգնում ժամ առաջ հաղթահարել մեր բնակչությանը պատուհասած դժվարությունները»,– ասվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031