«Շատ ուժեղ ցնցումներ էին, մարդիկ քնած են եղել, արթնացել ու տներից թռել են դուրս»․ Մեծավանի համայնքապետ

Այսօր ժամը 05:44-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտու` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում։

Լոռու մարզի Մեծավան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գիշերը ժամը 3-ի սահմաններում թույլ ցնցում են զգացել, իսկ լուսադեմին՝ 5։40-ի սահմաններում, ցնցումներն ավելի ուժգին են եղել․

«Առավոտ շատ ուժեղ էր, լավ զգացվեց ցնցումները, գիշերն էլ ենք զգացել, բայց այդքան ուժեղ չէր, ուղղակի այն կարգի զգալի էր, որ մարդիկ քնից արթնացել են»։

Արման Վարդանյանը պատմեց, որ վաղ առավոտյան նստել է մեքենան, որպեսզի գնա ֆերմա ու դեռ չէր հասցրել շարժվել, երբ ցնցումները սկսվել են․

«Ես մեքենայի մեջ էի, շարժիչը միացրել էի, բայց դեռ չէի շարժվել ու մեքենան սկսեց ցնցվել։ Ոնց որ մեկը մեքենան բրթեր էս կողմ էն կողմ, սկզբում չէի հասկացել, որ երկրաշարժ է, հետո ժողովուրդն իջան դուրս, հասկացանք, որ երկրաշարժ է։ Ամբողջ գյուղը զգացել է, մարդիկ քնած են եղել, արթնացել ու տներից թռել են դուրս»։

Մեծավան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ գյուղում տուժածներ չկան, ավերածությունների վերաբերյալ էլ ահազանգեր չեն ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031