Բաժիններ՝

Ժամանակավոր կասեցվել է մի շարք երթուղայինների գործունեությունը

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ ժամանակավոր կասեցվել են մի շարք երթուղայինների գործունեությունը` հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։

«Օգոստոսի 14-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 8, N 57, N 44, N 42, N 39 համարի երթուղիները սպասարկող թվով 18 տրանսպորտային միջոցի գործունեություն։ Դրանք պարբերաբար երթևեկել են գերբեռնված»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ, շարունակվել է ուժեղացված վերահսկողություն իրականացվել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող հանրային տրանսպորտի նկատմամբ։ Բաղրամյան պողոտայում, Աբովյանի պուրակի հարակից կանգառներում, Ծովակալ Իսակովի պողոտայի ողջ երկայնքով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։ Իսկ կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր։

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս