Բաժիններ՝

Շաքի գյուղի մոտ «Սմերչ»-ի արկ է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին տեղեկատվություն է ստացել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է «Սմերչ» (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի արկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31