Քաղաքային իշխանությունն իր առաջ խնդիր է դրել հնարավորինս արագ, ինչքան որ թույլ են տալիս պրոցեսները, իրականացնել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման պրոյեկտը, և դա քաղաքի զարգացման հեռանկարի մեջ է, ոչ թե ինչ-որ պայմաններ պետք է լինեն, կամ սպասենք, մինչև ՀՆԱ-ն աճի այսքան տոկոսով, և այլն: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունից հետո, պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրեց, որ քննարկվել է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը:
Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը Նորք-Մարաշի սրտաբանական բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Դավթյանը: «Ինքնազգացողությունս լավ է։ Այս պահին հետազոտություններ եմ անցնում»,- ասաց քոլեջի տնօրենը:
Կուրսկի մարզից տարեց պացիենտուհին, որը դիարանում ուշքի է եկել այն բանից հետո, երբ նրա մահն էին արձանագրել շրջանային հիվանդանոցում, իր «հարություն առնելուց» մի քանի օր անց մահացել է:
Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող 150–ամյա քրիստոնեական գերեզմանոցը տարածքի վերակառուցման նախագծում ներկայացվել է որպես կանաչապատ գոտի։
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ օգոստոսի 20-ին‚ 21-ին‚ 22-ին և 23-ին՝ ժամը 14.00-ից մինչև 19.00-ն‚ փակ է լինելու երթևեկության համար։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր նշանակված էր «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված գյուղական համայնքների փողոցների խճապատման հեռանկարներին:
Հանրակրթական դպրոցներից մանկավարժների առողջական վիճակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը համարվում է բժշկական գաղտնիք, որը կարող է տարամադրվել միայն դատարանի որոշմամբ և իրավապահ մարմինների՝ դատախազության, քննչական մարմինների պահանջով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Արտասահմանցի ուսանողներին թույլ կտան Ռուսաստանի բուհերում ուսանելու գալ 14-օրյա կարանտին անցնելուց եւ նոր կորոնավիրուսային վարակի թեստեր հանձնելուց հետո:
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թեև պարզ չէ, թե վարչապետի մամուլի խոսնակի որ գործառույթի մեջ է ներառված այս կամ այն իրողությանն իրավական որակումներ տալը, սակայն, այնուամենայնիվ, անդրադառնալով ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բաց տարածքում դիմակ չկրելու վերաբերյալ հնչեցված` «օրենք է խախտել» գնահատականին, հարկ եմ համարում ընդգծել, որ ասուլիսը կազմակերպվել և անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, ուստի հիշյալ պայմաններում դիմակ կրելու պահանջ չի նախատեսվում:
Օգոստոսի 19-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 24 բնակիչ է բուժվում։
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ մեկնարկում է «Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ»-ը։ Այն իրականացվում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրագրի շրջանակում:
Օգոստոսի 22-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
«Լիդիան Արմենիան» շարունակում է անբավարար գնահատել իրավապահ մարմինների գործողությունները: Ապօրինություն իրականացնողների վագոն-տնկաների հեռացումից հետո, ճանապարհը փակող անձինք շարունակում են սեփական մեքենաներով պարբերաբար ներխուժում իրականացնել «Լիդիանի» օրինական տիրապետման տարածք` խոչընդոտելով նույնիսկ տարածքում աշխատող մարդկանց սնունդ մատակարարող մեքենայի մուտքը։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականի օգոստոսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում կատարած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրել է շրջակա միջավայրին վնաս հասցնելու թվով 11 դեպք:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա ասուլիսին պարզաբանեց, թե ինչո՞ւ է ասուլիսի անցկացման վայր ընտրվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման նպատակով վարչական տարածքներում պարբերաբար շրջայցեր են կատարում, ինչը հաճախ հնարավորություն է տալիս հանցագործին բռնել հանցանքի վայրում:
Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների՝ «Վիլիչ Հաուզ» ընկերությունում իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ այս ընկերությունում «Տոմատի մածուկ» արտադրատեսակն արտադրվում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ. բացակայել են պիտակներն ու մակնշումը:
Սերժ Սարգսյանն ասուլիսը սկսելուց առաջ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ օգոստոսի 12-ին, «Սասնա ծռերի» գործով ընթացող դատական նիստին գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի առողջական խնդիրներ։ Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը դատարանի որոշմամբ ժամանակավոր հեռացված է նիստերի դահլիճից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկ տարի առաջ խորհրդարանում վստահեցնում էր, թե ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով՝ կարող են պայքարել «օրենքով գողերի», քրեական հեղիանակությունների դեմ եւ, ընդհանրապես, քրեական ենթամշակույթի դեմ, այսօր իրավապահ համակարգը ռեալ կյանքում չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արտակարգ դրությունը պարբերաբար երկարացնելու կառավարության որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել նաեւ իշխանության ներսում։ Շատերն են հասկացել, որ ռեժիմը երկարացնելը ոչ այնքան կորոնավիրուսով է պայմանավորված, որքան քաղաքական շարժառիթներ է հետապնդում, իսկ արդյունքում տուժում են ոչ միայն իշխանությանը քննադատողներն ու ընդդիմախոսները, այլ նաեւ իշխանականները։
Սա անընդունելի մոտեցում է։ Քաղաքապետը կարող է անհամաձայնություն ունենալ լրատվականի այս կամ այն հրապարակման հետ, հերքել հրապարակված լուրը, բայց պիտակավորել և քաղաքապետին ոչ վայել կեցվածքով հանդես գալ լրատվականների հետ դիսկուրսում անթույլատրելի է:
Օգոստոսի 18-ին, ժամը 19։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացուն վրաերթի են ենթարկել։
Օգոստոսի 18-ին ժամը 19։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ երկու քաղաքացի անցել են Հաղթանակ կամրջի ճաղավանդակը և ցանկանում են ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 18-ի դրությամբ կայացվել է 5 122 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 68 157 ստուգում, որից միայն 740-ը՝ նշված օրը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: