Բաժիններ՝

«Անչափահաս երեխաներ կան, կանայք, հղի կին, ով առողջական խնդիրներ ունի, բայց ստիպված մնում են այստեղ»․ Բագրատաշենի  անցակետում գտնվող ՌԴ քաղաքացիները սպասում են դեսպանատան պատասխանին

Հուլիսի 30-ից Բագրատաշենի անցակետում են գտնվում Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր Հայաստան էին եկել տարբեր պատճառներով՝ որպես զբոսաշրջիկ, հյուր կամ առողջական ինչ-ինչ խնդիրներից ելնելով, սակայն կորոնավիրուսի պատճառով, երբ սահմանները փակվեցին, նրանց մեծ մասը, ով ժամանել էր մեքենայով՝ խնդրի առջև կանգնեց:

Ռուսաստանի դեսպանատնից նրանց խոստացել են Վրաստանի հետ բանակցել և ավտոբուսներով սահմանը հատելու հնարավորություն տալ:

«Ավտոբուս մեզ չեն տրամադրելու, պետք է խոսենք ընկերություններից մեկի հետ, գան, ու վճարենք: Դեսպանատնից ցուցակ են ուզել և ասել, որ առաջիկայում պետք է զանգեն, ինչ-որ օր ասեն մեզ՝ գնալու հետ կապված, բայց դեռ ոչ մի պատասխան չկա: Չեք պատկերացնի, թե  ինչքան մարդիկ են գալիս մեզ միանալու, բայց ավելացնելու էլ տեղ չկա: Կա ՌԴ դեսպանատան պահանջը, որ ցուցակներն ուղարկելուց հետո դրանք այլևս փոփոխման ենթակա չեն: Մեր շարքերում ՌԴ քաղաքացիներ են, նաև ՀՀ քաղաքացիներ, ովքեր այնտեղ ունեն ընտանիքներ: Անչափահաս երեխաներ կան, կանայք, հղի կին, ով առողջական խնդիրներ ունի, բայց ստիպված մնում են այստեղ»,- 168.am-ի զրույցում ասաց Գեղամ Բաղդասարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս