Կառավարության որոշմամբ 21 շտապօգնության մեքենա կնվիրաբերվի մարզային ԲԿ-ներին
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց գույքի նվիրատվության վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի նպատակը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք բերված 21 գծային տեսակի շտապօգնության մեքենաների, դրանց հագեցնելու նպատակով ձեռք բերված բժշկական սարքավորումների և պարագաների նվիրաբերումն է մարզային բժշկական կենտրոններին։
«Առաջնային համարելով ՀՀ մարզերում շտապօնության ծառայության համաչափ զարգացումը, հիմք ընդունելով նաև կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը, Առտողջապահության նախարարությունն իր առաջնահերթ խնդիրներից է համարում մարզերում գործող շտապօգնության ծառայությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը։ Մարզային ազգաբնակչության համար շտապօգնության ծառայության մատչելիության ապահովումը և հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապօգնության ծառայությունը տեղանքին ռելիեֆին համապատասխանող ամենագնաց տրանսպորտային միջոցառումներով ապահովելը»,- նշեց Առողջապահության նախարարի տեղակալը։
Նրա խոսքով՝ մարզային ԲԿ-ներն ընտրվել են մարզպետարանների ներկայացրած կարիքների հիման վրա՝ հաշվի առնելով ազգաբնակչության քանակը, ունեցած մեքենաների առկա վիճակն ու հագեցվածությունը։
Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ միայն Տավուշի մարզին նվիրաբերվելու է՝ 5, Սյունիքի մարզին՝ 3, Արագածոտնին՝ 2 մեքենաներ, մյուս հինգ մարզերը ևս հագեցվելու են նոր մեքենաներով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում