«Բարոյական խրատներ չտա՛ք». Գեղամ Գևորգյանը բարոյական է համարում ուսման վարձերի բարձրացումը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան-Թումանյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա Գարիկ Մելիքսեթյանին, որը տեղում մահացել է:
«Մարդիկ բարձր վարձով սովորելու պայմանագրերն արդեն ստորագրել են, բայց մի շարք ուժեր դեռ խոսում են վարձերից». Գեղամ Գևորգյան
Գեղամ Գևորգյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որԱրմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով, հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները:
Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արա Ֆիդանյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին իշխանությունները դիտարկում են՝ որպես տարբերակ Բ` ԵՊՀ֊ում կառուցվածքային փոփոխություններ անելու համար, որոնք միտված են լինելու պաշտոնավարող դեկաններից ազատվելուն: Այս մասին 168.am-ին հայտնեց ԵՊՀ-ին մոտ գտնվող մեր աղբյուրը:
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՞ւմ են պետք ճառերն ու խոսքերը, երբ մարտ ամսից սկսած հեռավար կրթությամբ պայմանավորված ուսանողները մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն անարդարացիորեն շարունակում են նույն չափի վարձ վճարել: Օրինակ, որքանո՞վ է արդարացի, որ այն ռադիոֆիզիկը, որը պետք է սարքավորումներով աշխատանք կատարեր, հեռավար տարբերակով չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույն վարձը վճարել: Կամ այն կենսաբանը, ով պետք է գնար դաշտային պրակտիկայի, որը նա չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույնը վարձը վճարելը: Էլ չասեմ, որ մի զգալի հատված տեխնիկական խնդիրների պատճառով դուրս էր մղվել նույնիսկ հեռավար կրթությունից:
Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալված 50-ամյա Աշոտ Հովսեփյանի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղի։
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակման օրվա առթիվ։
«Էյջվիէյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Վահան Հովհաննիսյանի և Սյուզաննա Խչեյանի դատարան ներկայացրած բողոքը «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետի՝ Սամվել Մկրտչյանի, ձերբակալման որոշման դեմ բավարարվել է դատարանի կողմից: Դատարանը քննել է նաև Սամվել Մկրտչյանին կալանավորելու քննիչ Չիլինգարյանի միջնորդությունը, որը նույնպես մերժվել է: Նախաքննության մարմինը պետք է որոշում կայացնի խափանման մեկ այլ միջոց ընտրելու հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ հարուցված քրեական գործից: Ինչպես հայտնի է, այդ քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակության Գրիգոր Ահարոնի Գրիգորյանին, որը առավել հայտնի է Գեղադիրցի Գոքոր անունով:
Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում կկայանա Վերդիի «Տրավիատա» օպերայի համերգային կատարումը:
«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն:
Գագիկ Ն.-ն (ծնված 1959 թ․), Ռուբիկ Զ.-ն (ծնված 1951 թ․), Գագիկ Ս.-ն (ծնված 1967 թ․), Մովսես Հ.-ն (ծնված 1962 թ․), Ալեքսան Ա.-ն (ծնված 1966 թ․), Ռաֆիկ Բ.-ն (ծնված 1965 թ․), Անուշավան Գ.-ն (ծնված 1962 թ․), Ստեփան Գ.-ն (ծնված 1968 թ․), Համլետ Ա.-ն (ծնված 1971 թ․), Կարեն Գ.-ն (ծնված 1965 թ․), Մաթևոս Ս.-ն (ծնված 1951 թ․)։
2020թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 21:58-ին երկու քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի մոտ կռիվ է և կրակոցների ձայներ են լսվում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 38-ամյա քաղաքացին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Օգոստոսի 26-ին, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Սևանի բաժնում Ծաղկունք գյուղի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ նախորդ օրն իրենց տնից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատուհանը և ննջասենյակից գողացել 4.480.000 դրամ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Բաբաջանյան փողոցի 31-ամյա մի բնակիչ գողություններ է անում:
Կառավարությունն իր օգոստոսի 27-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի («Դոնոր») կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների կառավարիչ հանդիսացող Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» նամակ-համաձայնագրի (Դրամաշնորհ թիվ TF0B2692) ստորագրման առաջարկությանը:
Անդրկուլիսային հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Շիրակի պետական համալսարանում:
Միաժամանակ, նյութերի նախապատրաստման փուլում ընկերության կողմից, որպես վնասի վերականգնում, համապատասխան դեպոզիտ հաշվեհամար է մուտքագրվել 250 միլիոն դրամ։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
«Ինձ մոտ տպավորություն է, որ Հայկ Մարությանը կարծես Նիկոլ Փաշինյանի հետ շանտաժի լեզվով է խոսում, հենց մի բան խոսի, ասելու է, թողնելու եմ՝ գնամ, ինչը նրան փաստի առաջ է կանգնեցնելու․ այսօր իշխանությանն առհասարակ արտահերթ ընտրությունը ձեռնտու չէ։ Վտանգ կա, որ այդ պաշտոնը կկորցնեն, այդ պատճառով էլ ամեն գնով պահելու են այսօրվա ավագանին, քաղաքապետին»,- եզրափակեց Ռուսլան Բաղդասարյանը։
2020թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Բերդ համայնքի Վերին Կարմիր Աղբյուր բնակավայրի 9-րդ փողոցի 2-րդ փակուղու առանձնատներից մեկի մոտ, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Բերդ քաղաքի 39-ամյա բնակչի գլխի և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից վերջինիս տեղում մահացել է։
Մարդկային շփումը սեռային, տարիքային, էթնոհոգեբանական, նույնիսկ կրթական որոշակի առանձնահատկությունների ազդեցությամբ է ձևավորվում ու դրսևորվում։ Ասենք, նախադպրոցական տարիքում երեխաների կամային առանձնահատկությունները կարող են շատ դժվարացնել շփվելու որոշակի կանոնների պահպանումը։ Դեռահասների և երիտասարդների (հատկապես որոշակի կրթական մակարդակ ունեցողների) համար ձեռքով չբարևելը, բարևելուց չողջագուրվելը, սերտ շփումների բացակայությունը մի տեսակ որպես վախկոտության, տղայական «սկզբունքների, կանոնների» խախտում կարող է ընկալվել։
ՀՀ գլխավոր դատախազությունում համեմատական վերլուծության են ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացված՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ 2019թ. հունվարից 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները: