Բաժիններ՝

Անվտանգ ու ախտահանված երթևեկություն. Yandex Go

Օգոստոսի 26-ին Yandex.Taxi–ն, այժմ հայտնի որպես Yandex Go, բացեց մեքենաների համար նախատեսված ախտահանման տաղավար: Անվճար, արագ և ապահով: Սա նման ոճի առաջին նախաձեռնությունն է, երբ ախտահանումը հասանելի է ծառայությունում աշխատող յուրաքանչյուր վարորդի համար՝ անվճար, անկախ սակագնից, որով աշխատում է: Բոլոր ծախսերը հոգում է Yandex.Taxi-ն:

Ըստ tert.am–ի՝ վարորդները, որոնք եկել էին ախտահանման,  նշեցին, օրական մեկ կամ երկու անգամ պարտադիր ախտահանում են մեքենան: Նորաբաց տաղավարն էլ ավելի ապահով է դարձնում ուղևորությունը՝ թե’ վարորդի համար, թե’ ուղևորի:

Yandex.Taxi-ի բոլոր վարորդները կարող են անսահմանափակ ախտահանել իրենց մեքենաները անվճար: Անհրաժեշտ է միայն Yandex.Taxi-ի համակարգում գրանցված իրենց մեքենայով գալ ախտահանման կետ՝ Բրազիլիայի հրապարակում գտնվող (Դալմա մոլի և Հրազդան մարզադաշտի մոտակայքում):

Ընկերության տարածաշրջանային ղեկավարը նշում է. նախաձեռնությունը COVID19-ի տարածման կանխարգելմանն ուղղված լավագույն միջոցառումներից է: Վարորդներն էլ իրենց հերթին պահպանում են անվտանգության կանոնները, ինչի ապացույցն է Yandex.Taxi-ի հետ գործակցող վարորդների վարակման դեպքերի սակավությունը:

«COVID19-ից ոչ ոք պաշտպանված չէ: Սա անհրաժեշտ միջոցառում է բոլորի համար»,- ասել է Yandex.Taxi-ի տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը:

Սա Հայաստանում COVID19-ի դեմ պայքարի և վարորդներին աջակցելուն ուղղված Yandex.Taxi-ի առաջին նախաձեռնությունը չէ: Ապրիլին ընկերությունը ստեղծեց հիմնադրամ, որը ֆինանսական աջակցություն է տրամադրում COVID19-ով ախտորոշված և ինքնամեկուսացած Yandex.Taxi-ի վարորդներին: Կարելի է լրացնել հայտ և ստանալ աջակցություն նույնիսկ հիմա:

Ախտահանման կետը գործում է երկուշաբթիից շաբաթ, առավոտյան 7-ից մինչև 17:00: Ախտահանումը բաղկացած է 3 փուլից և իրականացվում է սերտիվիկացված բարձրակարգ նյութերով։

Ախտահանման ծառայությունից օգտվելը չի ազդի երթևեկության արժեքի կամ վարորդների միջնորդավճարի վրա. Yandex.Taxi-ն ամբողջությամբ հոգում է բոլոր ծախսերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս