Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկեցին 1-ին կուրսեցիների դասերը: Ֆակուլտետներում ուսանողների հանդիպումները կազմակերպել էին տարբեր ժամերի, հնարավոր մարդկային կուտակումներից խուսափելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հուլիսի 11-ին Սիսիանի ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացրեց, որ անհետ կորել է Ներքին Խնձորեսկ գյուղի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային ստորաբաժանման աշխատանքային խմբերն այսօր Աշտարակ քաղաքում 24 ժամով արգելել են միանգամից 4 ատամնաբուժարանի գործունեություն:
«Խնդիրը կայանում է նրանում, որ այսօր, բացի Երևանի կոնյակի գործարանից, որը գարնանը, ապրիլ ամսից պայմանագրեր կնքել է 155 դրամով, պայմանագրերն այս պահին իրավական ուժով կնքված են խաղողագործների հետ, մնացած ձեռնարկությունները, որոնք պայմանագրեր ունեին, իհարկե, էլի ի շահ իրանց կնքել էին պայմանագրեր, ընթացքում խաղողագործներին զանգահարելով, հրավիրելով ձեռնարկություններ, ասեցին, որ «մենք կնքված պայմանագրերը չեղյալ ենք համարում, նորն ենք կնքում 1կգ-ը՝ 135 դրամով»: Իսկ դուք գիտեք՝ խաղողի ինքնարժեքը տատանվում է 110-120 դրամի սահմաններում: Իսկ 15 դրամով խաղողագործը չի կարա իր կյանքն ու կենսագործունեությունն իրականացնել հավուր պատշաճի և չի կարող անգամ իր ընտանիքը պահել: Հիմա էս ձև կատաստրոֆիկ իրավիճակի առաջ են կանգնեցրել խաղողագործներին՝ խաղողագործության հետ մեկտեղ:
Իրանում հավաքագրել են շուրջ 50 անձանց և տեղափոխել Հայաստան՝ նպատակակետ երկիր ուղարկելու:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի կողմից խաբեության եղանակով գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև ապացույցները կեղծելու դեպքերի հանգամանքները:
2020թ. օգոստոսի 31-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին ոստիկանների հետ խոսել է վիրավորական և արհամարհական տոնով, դրսևորել ագրեսիվ վարքագիծ, հրաժարվել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, որից հետո ձեռքով մեկ անգամ հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։
«Մեր կողմից միանգամից տրվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան». այսօր Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում բռնկված հրդեհի մասին ասաց Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը: Նա հայտնեց, որ ահազանգ են ստացել, թե պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել գործարանում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, կատարվել են հրդեհաշիջման և տարհանման աշխատանքներ:
Որքան էլ, որ կորոնավիրուսի համավարակը փոփոխություններ մտցնի մեր կյանքում, միևնույն է արմատացած ավանդույթներ կան, որոնց շրջանցել չի լինի և ճիշտ չէ: Սեպտեմբերի 1-ն իր էությամբ գիտելիքի, դպրության ու դպրոցի տոն է: Մեր ժողովուրդն այն արժևորել է, իր պատմության ողջ ընթացքում: Ազգային դպրոցը, ազգային դիմագիծ է: “Ես հայ եմ” հասկացությունն առանց Հայ Դպրոցի, մայրենի լեզվի, ազգային պատմության, մշակույթի, հոգևոր արժեքների, ընտանեկան և ավանդական հիմքերի իմացության՝ կեղծ է:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիր գյուղի «Պռոշյանի գինու-կոնյակի գործարանի» մասնաճյուղ, ծանոթացել հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին:
Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու նպատակով հրդեհել է ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված Ն. Ա.-ին, Բ. Ս.-ին, Գ. Օ.-ին, Ա. Ա.-ին, Վ. Ա.-ին, Ն. Ս.-ին և Զ. Դ.-ին պատկանող առանձնատները և թվով երեք կացարաններ, ինչպես նաև համայնքին պատկանող ալրաղացը՝ պատճառելով նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:
Այս տարի ռազմաուսումնական հաստատություններն աննախադեպ քանակի դիմորդներ են ունեցել։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է մահացել, 4-ը՝ տուժել: Գործարանի տնօրեն Արմեն Գասպարյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ 200 աշխատակից ունեն, ներսում էլ խաղողի մթերման գործընթաց էր: Իրենց արդեն հայտնի է, թե ովքե՞ր են մահացողները:
Ադրբեջանում հայտնված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանին Հայաստան վերադարձնելու համար ՀՀ ՊՆ-ն անում է ամեն հնարավորն ու անհնարը։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին՝ շրջանների զգալի մասում, 4-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը:
Կենսաթոշակների վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում․ «Հայփոստ» ընկերությունը կենսաթոշակառուներին հորդորում է չգալ փոստային բաժանմունք։
Օգոստոսի 31-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ շտապ բուժօգնության են տեղափոխվել Արմավիրի քաղաքի 4 բնակիչ, որոնցից երկուսը մահացել են, իսկ երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության դպրոցներում անցկացվել են Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներ:
Գագիկ Ն.-ն (ծնված 1959 թ․), Ռուբիկ Զ.-ն (ծնված 1951 թ․), Գագիկ Ս.-ն (ծնված 1967 թ․), Մովսես Հ.-ն (ծնված 1962 թ․), Ալեքսան Ա.-ն (ծնված 1966 թ․), Ռաֆիկ Բ.-ն (ծնված 1965 թ․), Անուշավան Գ.-ն (ծնված 1962 թ․), Ստեփան Գ.-ն (ծնված 1968 թ․), Համլետ Ա.-ն (ծնված 1971 թ․), Կարեն Գ.-ն (ծնված 1965 թ․), Մաթևոս Ս.-ն (ծնված 1951 թ․)։
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ:
«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Ամուլսարի տարածքում տեղի է ունեցել պահնորդական ծառայության փոփոխություն՝ նախորդ պահնորդական ծառայության հետ պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ։
Ամուսնու կողմից բռնության ենթարկված կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր և դստեր անվտանգության ապահովման հարցով:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ, որոնց մոտ կասկածվում է սննդային թունավորում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքացիների կյանքը փրկել չի հաջողվել:
Արմավիրի մարզի Սարդարապատ, Բամբակաշատ, Այգեվան ու հարակից գյուղերի խաղողագործներն առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում: Գյուղացիների դժգոհության և ակցիայի հիմնական պատճառը մթերվող խաղողի գնային քաղաքականությունն է, որի մասին գյուղացիները նոր են տեղեկացել: Հավաքվածների խոսքով՝ եկել է վերջին օրը, նոր «գին են դնում գյուղացիների դեմը»:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում:
Ըստ նախնական վարկածի՝ Արմավիրում անձինք թունավորվել են մեթիլ սպիրտից: