Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք բերում ուսանող և աշակերտ մեր զավակներին և կրթական գործի բոլոր նվիրյալներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:Դարեդար մեր ժողովուրդը սիրո և մեծարումի զգացումով է ապրել գիտելիքի ու դպրության հանդեպ, պահպանել այն հակառակ ամեն փորձության և ավանդել մեզ իբրև անգին ժառանգություն, որը և դարձել է մեր հարատևության գրավականներից մեկը։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ արշավն ու բողոքը միայն փողոցում կամ Ֆեյսբուքում չեն ընթանում։ Արայիկ Հարությունյանին, պարզվում է, հարյուրավոր նամակներ են ուղղում քաղաքացիները՝ հաճախ փողոցային բառապաշարով։
Սեպտեմբերի 1-ին, ժամը 02։08-ին Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել գետում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 1-ին ժամը 11.00-14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների, Թումանյան, Վարդանանց փողոցներով և Տ.Մեծ պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Օգոստոսի 26-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Այնթապ գյուղում «Պորշ Կայեն» մակնիշի մեքենայի լուսարձակ են գողացել:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով օգոստոսի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, «Սյունիք» անտառտնտեսության աշխատակիցների հետ, Վերիշեն գյուղի վարչական տարածքում ստուգել են Միրիկ գյուղի 39-ամյա բնակչի` մոտ 7 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 30-ին, ժամը 02.20-ին, Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Սեդա Հ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 1-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների, Թումանյան, Վարդանանց փողոցներով և Տ.Մեծ պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ճանապարհային երթևեկության անվտանգության առումով ձայնային ազդանշանների տեղին կիրառումն ուղղակի անհրաժեշտ է։ Ժամանակին ձայնային ազդանշան տալը կանխում է պատահարը՝ գրավելով երթևեկության մասնակիցների ուշադրությունը։ Արգելվում է ձայնային ազդանշան անհիմն արձակելը, ավելին՝ այն համարվում է իրավախախտում։
ԵՊՀ դոցենտ, հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ հոգաբարձուների խորհրդում ԿԳՄՍ և կառավարության ներկայացուցիչները գործում են նախապես մշակված սցենարով, առաջնորդվում են խնդրանքով կամ հրահանգով:
2020թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշատի խճուղում՝ օղակաձև խաչմերուկի մոտ, 35-ամյա վարորդն իր վարած «Ռենո Լոգան» մակնիշի տաքսի ավտոմեքենայով ընդհարվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին, որի hետևանքով ավտոմեքենայում գտնվող 38-ամյա ուղևորը տեղում մահացել է։
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի հնագույն «Սանգառ» ամրոցի տարածքում օրեր առաջ անհայտ անձինք երեք դամբարան են քանդել եւ թալանել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գեղարքունիքի մարզի պատմական միջավայրի պահպանության ծառայության պետ Գոռ Գասպարյանը, դեպքի մասին առաջինն ահազանգել է հուշարձանի տարածքի պահպանության պատասխանատուն:
Օգոստոսի 8-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դիտավան գյուղի ֆերմայից անասնագողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գյուղի արոտավայրից 7 ուլիկ են գողացել:
Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:
Այսօր խայտառակ իրավիճակ է եղել Շենգավիթում գտնվող խանութներից շատերում:
Հուլիսին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ համայնքի բյուջեի միջոցներով 100 փոքր չափի ավտոբուս ձեռք կբերեն։ Այսօր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասուլիսի ընթացքում վստահեցրեց, որ խոստացված ավտոբուսների փոխարեն՝ քաղաքը գնելու է գազելներ: Նրա խոսքով՝ մրցույթի տեխնիկական բնութագիրը հնարավորինս հարմարեցված է «ГАЗель City» ընկերության տրանսպորտային միջոցի չափորոշիչներին, նշված են նաև երկրաչափական պարամետրեր, որ հնարավորինս նեղացվի մասնակիցների շրջանակը: Այս ընկերության ավտոբուսները տեղափոխում են 17 նստած և մի քանի կանգնած ուղևոր, Խաժակյանի խոսքով՝ այժմ գործող գազելները հենց այդքան էլ տեղափոխում են, որովհետև մարդիկ ներսում ավելի շատ են կանգնած: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում պնդեց, որ այն պարամետրերը, որոնք ներկայացվել են, հեռու են միկրոավտոբուսի պարամետրեր լինելուց:
ՀՀ կառավարության 2017–2022թթ․ ռազմավարական զարգացման ծրագրի 75-րդ էջի 3.5. «գյուղատնտեսություն» բաժնի 7-րդ գլխում գրված է՝ «… գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ 2017-2022 թվականների ընթացքում մասնավորի հետ համագործակցությամբ իրականացնել գյուղատնտեսական տեխնիկայի կայանների հիմնման ծրագիր: Կայանի աշխատանքների պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին` աշնանացանի հետ…»:
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ վերջին այցելությունիցս հետո հրատապ վերանայման է ենթարկվել ազգային պարկի տարածքում գտնվող` Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագիրը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի ռազմամարզական համալիրում և լեռնային զորավարժարանում «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում ավարտվել է «Աթլետ» փուլը՝ ռազմամարզական վարժություններով:
Այստեղ հարցեր կան կապված որոշ իրավակարգավորումների հետ, ինչպես նաև՝ հստակ չի երևում այն թիրախային խումբը, որը կարող է ընդգրկված լինել աշխարհազորում։ Համոզված եմ, որ հեղինակներն անմիջապես կարձագանքեն՝ ովքեր կարող են դառնալ աշխարհազորի անդամ։ Դրա համար նշեմ, որ զորահավաքային, մարտական պատրաստության, թիկունքային ապահովման և զորամիավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կառավարման տեսանկյունից այն ունի չափազանց մեծ բացթողումներ։ Կարծում եմ՝ այդ հարցերին կարելի է անդրադառնալ այն բանից հետո, երբ համապատասխան փոփոխությունները կընդգրկվեն օրենքներում, քանի որ այդ հարցերը կարող են կարգավորվել կառավարության որոշումներով կամ ներգերատեսչական ակտերով։
Օգոստոսի 29-ին, ժամը 21.48-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ինտերպոլի դիմաց վիճաբանություն է, հնչել են կրակոցներ:
Օգոստոսի 28-ին, Թեհրանում, 46 տարեկանում իր մահկանացուն կնքեց իրանահայ ճանաչված ֆուտբոլիստ, ժամանակի մարզական կյանքում փայլուն մարզիկ Սերժիկ Թէյմուրյանը:
Մեկնարկել է Արթուր ՂազինյանVՀՔԾ դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Օգոստոսի 31-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 55 բնակիչ է բուժվում։ Բուժումը ինֆեկցիոն հիվանդանոցում նրանք եւս մեկ օր կշարունակեն, իսկ վաղվանից կտեղափոխվեն երեւանյան մասնագիտացված հիվանդանոցներ:
Երևանի ավագանու 21.01.2020թ. որոշմամբ՝ քաղաքապետին առընթեր ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Ի սկզբանե նշվում էր, որ շուրջ 32 անուն հաստիք ունեցող ՀՈԱԿ-ը կունենա մոտ 500 աշխատակից, բայց կարծես թե դրանց թիվն այսօրվա դրությամբ ավելի մեծ է, իսկ ավելի ստույգ՝ ՀՈԱԿ-ի աշխատակիցների ընդհանուր թիվը 24.08.2020 թ. դրությամբ կազմում է 872 հոգի (որից 244-ը՝ սեզոնային աշխատողներ):
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքի հանգամանքները:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը փակ է բեռնատար մեքենաների երթևեկության համար։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել Ա.Ղ.-ին: Նա, հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ և գտնվելով կալանքի տակ, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, նույն գործով մյուս ամբաստանյալ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի օժանդակությամբ, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից անձնական օգտագործման նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել և փոխադրել է թմրամիջոցներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2‑րդ և 308-րդ հոդվածի 1‑ին մասերով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2‑րդ և 38-308-րդ հոդվածի 1‑ին մասերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ Վ. Ա.-ն, Հ. Մ.-ն և Ա. Տ.-ն: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։