Ոստիկանությունը 1 միլիարդ 930 միլիոն դրամով 150 նոր տրանսպորտային միջոց կգնի

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց նախագիծ՝ առաջարկելով վերաբաշխում կատարել 2020 թվականի պետական բյուջեում և փոփոխություններ կատարել Կառավարության 2019 թվականի ընդունած որոշման մեջ։ Որից հետո Կառավարությունը որոշում ընդունեց ֆինանսական միջոցներ հատկացնել նոր ձևավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ 150 տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար։

Անդրադառնալով պարեկային ծառայությանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ արդեն իրականացրել են դասախոսների մրցութային կարգով ընտրություն, իսկ հոկտեմբերից մեկնարկելու է 5-ամսյա դասընթացի փուլ։

«Մեկ տեղի համար մրցույթում պայքարելու է երեք անձ, ընդ որում, մեծամասնություն են կազմում քաղաքացիական անձինք։ Այսինքն՝ դիմել են թե՛ ոստիկանության գործող ծառայողներ, թե՛ քաղաքացիական անձինք։ Հիմա մեկնարկում է մրցույթը, որպեսզի ընտրություն կատարենք  770 հոգու համար, որոնք 5-ամսյա դասընթացն անցնելուց հետո, 2021 թվականի առաջին եռամսյակից հետո Երևան քաղաքում 700 անձնակազմով պատրաստ կլինի պարեկային ծառայությունը, այնուհետև փուլ առ փուլ պարեկային ծառայությունը կտարածվի ամբողջ հանրապետությունում։ Պարեկային ծառայությունն ունենալու է նաև նոր զենքի տեսակ, որը նախատեսված է ձեռք բերել աշնան ընթացքում»,- նշեց Արդարադատության նախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս