Բաժիններ՝

Թուրքիայում առաջին անգամ փրկարար շուն կհերթապահի լողափում

Թուրքիայի Անթալիա քաղաքի լողափերից մեկում հերթապահության է անցել երկրի առաջին փրկարար շունը։ «Fox» անունով շունն այնպես է վարժեցված, որ կարողանում է տարբերակել ջրում խեղդվող մարդկանց, որոնք փրկարարի օգնության կարիք ունեն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Համապատասխան հրահանգը ստանալով՝ շունը կարող է լողալով հասնել և խեղդվողին դուրս բերել ջրից։ Դրա համար նրա հանդերձանքի վրա կա նաև հատուկ բռնակ, որպեսզի մարդը կարողանա կառչել այդ բռնակից ու ափ դուրս գալ։

«Fox»-ը 1․5 տարեկան է, նա արդեն 11 ամիս հատուկ վարժանքներով է զբաղվում։ Առայժմ շունը փրկարարական գործողության ժամանակ միայնակ է կարողանում գործել։ Բայց թուրք  մասնագետները մտադիր են այնպես վարժեցնել շանը, որ նա կարողանա տուժածներին փրկելիս աշխատել նաև այլ փրկարարների հետ համատեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930