Բաժիններ՝

Հայաստանում ավարտվում է ՌԴ զինծառայողների համար մշակութային կենտրոնի շենքի շինարարությունը

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում ավարտվում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար մշակութային և ժամանցի կենտրոնի կառուցումը:

Մշակութային և ժամանցի կենտրոնում զինծառայողները և նրանց ընտանիքները կկարողանան ոչ միայն հանգստանալ, այլ նաև ստանալ կենցաղային և սոցիալական ծառայությունների լայն տեսականի:

«Մեծ բերդ» և «Պոլիգոն» ռազմական քաղաքների կենտրոնները հագեցած են կինոթատրոններով, վարսավիրանոցներով, գեղեցկության սրահներով, երեխաների համար նախատեսված խաղասենյակներով և տարբեր խանութներով:

Բացի այդ, կենտրոնի տարածքում շարունակվում է մարզական համալիրի, լողավազանի և այլ ենթակառուցվածքների շինարարությունը: Այն նախատեսվում է ավարտին հասցնել 2021 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930