«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Սեւ ուրբաթը մեծ զեղչերի օր է, որը սկզբնավորվել է ԱՄՆ-ում, եւ որով մեկնարկում է սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը խանութներում: Սակայն հայաստանյան Սեւ ուրբաթը տարբերվում էր արտասահմանյան այդ ակցիայից: Գաղտնիք չէ, որ սպառողներին մոլորեցնելու հերթական ձեւերից մեկն էլ այն է, երբ ապրանքի գինը զեղչելուց առաջ բարձրացնում են, հետո կրկին զեղչում: Սեւ ուրբաթին մարդիկ ակնկալել են տեսնել աննախադեպ զեղչեր, սակայն հիասթափված հեռացել են խանութներից:
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` երեխաների ապօրինի որդեգրումների եւ վաճառքի առնչությամբ ԱԱԾ-ն հարցում է ուղարկել նաեւ «Արաբկիր» բժշկական կենտրոն: Մանկական այս կլինիկայի ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին նախագահ Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը թերթի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 23։33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18։11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում` «Քեյ-Էֆ-Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բանակային 2-րդ սահմռկեցուցիչ մահվան դեպքը ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում է եղել: Երեկ 06:50-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 21-ամյա Արթուր Աջամյանը, իսկ 20-ամյա ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների ձեռք բերման նպատակով գործող գազատարերի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու համար դեկտեմբերի 3-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 12.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Բաթումի, Նալբանդյան փողոցներով պարփակված առանձնատների գազամատակարարումը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մոտակայքում գտնվող երկու ոստիկաններ փորձել են միջամտել, որի ընթացքում միջադեպին մասնակից անձանցից մեկը քաշել է ոսիկաններից մեկին՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է:
Պարոն Հոկտանյանի այս արձագանքը ողջամիտ է, հավանաբար, նա նաև հիշում է, թե ինչպես էինք մենք 2017 թվականին խոսում այն մասին, որ «Երևան» հիմնադրամին գումարներ նվիրաբերող մարդկանց տալիս էին շինթույլտվություններ և արտոնություններ։
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է:
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների այն ցանկաը, որոնք նոյեմբերի 27-ին պարգևավճարներ են ստացել:
Ոստիկանությունը հետևողական ու անհանդուրժող է ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, այլև սեփական շարքերը հանցավոր տարրերից մաքրելու գործընթացում։ Պայքարի հերթական արդյունքն արձանագրվեց օրերս։
«Նկարում երեխայի ջնջխված մատների ռենտգեն նկարն է: Իրական նկարը չեմ տեղադրում, քանի որ շատ ահասարսուռն է»
ՀՀ ԿԱ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պահպանության գծով տեղակալ, ներկայումս նշված ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ա.-ն, 2017-2019թթ. ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար 4 անձանցից առերևույթ պահանջել և որպես կաշառքի գումար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ գումարներ, ինչպես նաև գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր, և այլ առավելություն՝ 165.000 ՀՀ դրամի դիմաց իր օգտին աշխատանքների կատարում:
«Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գյուլումյանին ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանի հետ հանդիպման ձևաչափը դուր է եկել, բովանդակությունը՝ ոչ: Այսօր ուսանողների նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դասախոսների, ուսանողների և ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանի միջև: Ուսանողների այն պնդմանը, թե ԿԳՄՍ նախարարը դասախոսների հետ հանդիպման ժամանակ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, ռեկտորի ժ/պ-ն արձագանքել էր, թե անհաջող հանդիպում էր երկուստեք, հանդիպման մի կողմի մասնակիցներին հաջողվել էր նախարարին հունից հանել: Գևորգ Գյուլումյանի խոսքով՝ քննարկումը տեսել են բոլորը, հետևությունները թողնենք դիտողներին:
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 13:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 13:15-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով Թալինի ԲԿ են հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի բնակիչներ Լուիզա Գ.-ն (ծնված 1990 թ.) և Գուրգեն Հ.-ն (ծնված 2016 թ.):
Այսօր` ժամը 15:50-ի սահմաններում, «Հանուն Արցախի» գրասենյակի մուտքի մոտ տեղի է ունեցել սադրանքի և առևանգման դեպք, տեղեկացնում է Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջը։
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումը օրենքով կանոնակարգել, սակայն մինչ այդ նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է երեխաների համար չգնել պայթուցիկ սարքեր:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանին:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիին:
Արդեն 2 ժամից ավելի է, ինչ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկի հատվածում, գրեթե 60-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց մեծ մասի անվադողերն ամառային են, չեն կարողանում տեղաշարժվել և հայտնվել են մերկասառույցի վրա:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 30-ին, ժամը 05.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ոստիկաններին է ներկայացել 1988 թ. ծնված Գարիկ Տ.-ն:
Դեկտեմբերի 1-ին 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը:
Հայաստանն ու Հորդանանը երկկողմ պատրաստակամ են գործնական քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում համագործակցության դեռևս չօգտագործված ներուժի լիարժեք իրացման համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18:37-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: