Բաժիններ՝

Մալաթիայի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

Հոկտեմբերի 10-ին 67-ամյա մի կին ոստիկանության Մալաթիայի բաժնում տվել էր հաղորդում, որ նախորդ օրը, երեկոյան ժամը վեցին, իրենց տան մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել էր իր դրամապանակը, որի մեջ եղել է 186 հազար դրամ:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Կողոպուտի բացահայտումը բարդացնող հանգամանք էր ուշ ահազանգը, ինչը, սակայն, չխանգարեց ոստիկաններին` խնդիրը լուծել օպերատիվ եղանակով: Բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 11-ին պարզվեց, որ կողոպուտը կատարել է Վերին Չարբախի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ բաժին, տվեց խոստովանական բացատրություն և ներկայացրեց հափշտակվածն ամբողջությամբ:

Հանգամանքները նախաքննոթյամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031