Չորս շաբաթ է գրանցված վարակակիրների թվի աճ կա, միտումն անզեն աչքով է երևում։ Այո՛, գիտեմ, որ հիմա ավելի շատ են թեստավորում, քան մայիս-հուլիսին էր, բայց դա էլ հաշվի առնելով, միևնույն է՝ աճ կա։
Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում են պաշտպանության նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն այցելում են Արցախից Հայաստան եկած ընտանիքներին և աջակցություն ցուցաբերում:
Ի՞նչ ձայն է հնչում «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում
«Սլավիկը սպա էր, 40 տարեկան, դեռ մանկուց դաստիարակվել էր՝ որպես զինվորական, որպես սպա»,- Արցախում զոհված Սլավիկ Նիկոլայի Ավետիսյանին այսպես նկարագրեց նրա համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Արցախում զոհված զինծառայողների և խաղաղ բնակչության հիշատակը: Նիստի օրակարգում երկու հարց էր:
Հերոսների սխրանքն անմահ է: Քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է երևանաբնակ հերոսների՝ Էդգար Մարկոսյանի ու Յուրի Ալավերդյանի ընտանիքներին: Հաղթելու ենք:
ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ևս 3 տարով երկարաձգվում է օրենքի գործողության ժամկետը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի ներկայացրած օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում՝ ստանալով 100 «կողմ» ձայն: Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել […]
«Ռադիո 7»-ը ցավով հայտնում է, որ կյանքից հեռացել է «Մի օր քաղաքում» երեկոյան հաղորդման վարող, մեր ընկեր եւ գործընկեր Ռուբեն Հակոբյանը»,- պատմել են մամուլի ծառայությունում:
Կատալոնացի գրող և լրագրող Չավիեր Մորետ Ռոսն անդրադարձել է Արցախում իրավիճակի սրմանը՝ նշելով, որ հայերը պայքարում են իրենց գոյության համար:
«Շիրակ» ՖԱ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. ««Շիրակ» ՖԱ «Ցավալի լուր առաջնագծից: Մեր սան Արմեն Գրիգորյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի ուշագրավ երկխոսություն
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել ներմուծման և արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումները Հայաստանի և վրացական Փոթի և Բաթում նավահանգիստների միջև:
Արսեն Թորոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Այն պայմաններում, երբ մեր բանակը շարունակում է հերոսաբար դիմագրավել թշնամուն և մեծ կորուստներ պատճառելով հետ շպրտել նրան Արցախի մատույցներից, շատ կարևոր է, որ մենք նաև ամուր թիկունք ապահովենք մեր բանակին, և ըստ ամենայնի աջակցենք մեր զինծառայողներին՝ կլինեն նրանք առաջնագծում կռվող, թե ապագա մարտերին պատրաստվող, և թե մարտերից վիրավոր վերադարձած և ապաքինման անհրաժեշտություն ունեցող։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված ռազմական գործողությունների հետեւանքով, ցավոք, հայկական կողմն ունի 222 զոհ: Անխոս, հերոսների ընտանիքները պետք է լինեն պետության հոգածության ներքո, իսկ դրա համար գործում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, որը պետք է աջակցություն ցուցաբերեր 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված զինծառայողի ընտանիքներին եւ I կամ II խմբի հաշմանդամ դարձածներին:
Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղեւորվում եւ ունեք տեղափոխման խնդիր: Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել ՏԿԵ նախարարությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը՝ Օդային տագնապի վերաբերյալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը, ըստ նախնական պլանի, հոկտեմբերի 1-ից պետք է վերապրոֆիլավորվեր եւ երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ դառնար ռազմական հոսպիտալ։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 00։09-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարավան-Զանգեր հատվածում «HIGER» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Լյովա Ս․) մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը։
Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23:10-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 44.07⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Մոսկվայում կորոնավիրուսային վարակով հիվանդացության աճի պատճառով դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման: Այդ մասին հաղորդել են կրթության նախարարությունում։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Հայ զինվորը դատապարտված է մեկը տասի, քսանի դեմ կռվելու: Դա նրա ճակատագիրն է: Այս ծանր փորձությունը միայն հայ զինվորը կարող էր հաղթահարել, միայն հայ ժողովուրդը կարող էր գոյատեւել այս տարածաշրջանում, այսպիսի անբարո ու անազնիվ թշնամիների հարեւանությամբ:
Երբ Տերը մեզ ցույց է տալիս մեր հարցերից մեկի պատասխանը, և մենք, այդ պատասխանը մեզ համար ուղենիշ ունենալով, խուսափում ենք տհաճ իրավիճակներից, ձախորդություններից կամ էլ պատախանատվությամբ հաղթահարում ենք տվյալ փորձությունը, շնորհակալ ենք լինում Տիրոջը և փառաբանում։
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի ճնշող մեծամասնությունը հակառակորդի կողմից դիտավորյալ թիրախավորվման հետևանքով է:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերադառնում եմ Ստեփանակերտից»:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է օրերս «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ԱՀ պաշտպանության բանակի երևանաբնակ զինծառայողներ Յուրա Ալավերդյանի ու Էդգար Մարկոսյանի ընտանիքներին:
Արցախի ԱԻ պետական ծառայությունը շարունակում է սնունդ և անհրաժեշտ այլ պարագաներ տրամադրել` քաղպաշտպանության պլանի համաձայն ապաստարաններում ժամանակավոր պատսպարված մեր հայրենակիցների համար։
Երևան քաղաքը 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ կհատկացնի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին, նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով: Հատկացման մասին հարցը ներառված է Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 6-ին գումարվելիք արտահերթ նիuտի օրակարգում: