
3 տարեկան տղային ցնցումներով տեղափոխել են հիվանդանոց. հայրը մանրամասնում է․ armLur.am

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ ցնցումների մեջ «Սուրբ Աստվածամայր» բ/կ են տեղափոխել 3 տարեկան տղա երեխայի: Կայքին նաև հայտնի է դարձել, որ երեխան ցնցման մեջ է ընկել երեկ ոստիկանների կողմից Քեսաբի 6 հասցեում իր հայրիկին՝ Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո: ArmLur.am-ի հետ զրույցում ոստիկանների կողմից բռնության ենթարկված Վազգեն Ռաֆայելյանն ասել է, որ երեխայի համար շտապօգնություն են կանչել ու տեղափոխում են հիվանդանոց: