
73-ամյա կնոջը վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.10-ին, 73-ամյա քաղաքացին դիմել էր հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Հեկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ին, ոստիկանություն է ներկայացել գյումրեցի 32-ամյա տղամարդը և տվել բացատրություն, որ հոկտեմբերի 12-ին Արշակունյաց պողոտայի և Վարդանյան փողոցի խաչմերուկում ինքն է իր վարած «Մերսեդես»-ով վրաերթի ենթարկել 73-ամյա կնոջը:
Կատարվում է քննություն։