
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի և 18-ի ցերեկը, 19-ի գիշերը առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում անձրև և ամպրոպ։
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.70C (1997 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.20C (1990 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.40C