«Բանակցությունների արդյունքները կարող են որոշակի ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի վրա». ՀԾԿՀ նախագահ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ գազի սակագնի փոփոխության մասին որևէ պնդում չի կարող անել, քանի դեռ  ընթանում են բանակցությունները սահմանին գազի գնի վերաբերյալ։

«Ընդ որում, դրանք համալիր բանակցություններ են, որը ներառում է «Գազպրոմ Արմենիայի» կառավարվող գույքի վերաբերյալ ամբողջ բանակցությունները՝ դա «Հրազդան» 5-ն է, սահմանին գազի սակագինը, որովհետև «Գազպրոմ Արմենիայի» հետ բանակցությունների արդյունքները կարող են որոշակի ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի վրա, հիմա կդժվարանամ ասել: Այս պահին քննարկումները դեռևս ավարտված չեն, որովհետև ավարտուն տեսք են ունենալու, երբ ստորագրվում է միջկառավարական համաձայնագիրը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Գարեգին Բաղրամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031