Բաժիններ՝

Ըստ տղամարդու՝ հայտնաբերված թմրամիջոցը պատկանում է իրեն, մշակումն արգելված կանեփն աճեցրել ու պատրաստել էր իր օգտագործելու համար

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացման փորձի հերթական դեպքը բացահայտեցին։

Ժամը 15.30-ի սահմաններում քրեական հետախույզները Իջևանի Երևանյան փողոցից, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Պառավաքար գյուղի 31-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն բուսական զանգված: Ավելի ուշ ոստիկանները թղթե փաթեթով նմանատիպ բուսական զանգված հայտնաբերեցին նաև բերման ենթարկվածի մեքենայում:

Ըստ 31-ամյա տղամարդու՝ հայտնաբերված թմրամիջոցը պատկանում է իրեն, մշակումն արգելված կանեփն աճեցրել ու պատրաստել էր իր օգտագործելու համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հայտնաբերված թմրամիջոցի մի մասը նա պատրաստվում էր փոխանցել Գուգարք գյուղի մի բնակչի:
Բացի այդ, հոկտեմբերի 11-ին հիշյալ տղամարդու կողմից օգտագործվող, սակայն հորեղբորը պատկանող անասնագոմից հայտնաբերվեց կիսաչոր և չոր կանեփի 6 բույս:

Նշանակվել են դատաքիմյական և տոքսիկաքիմյական փորձաքննություններ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս