
«Ահա ես էլ քովիդ ձեռք բերեցի». Սերգեյ Բեզռուկով

Դերասան Սերգեյ Բեզռուկովը վարակվել է կորոնավիրուսով: Հոկտեմբերի 20-ին այդ մասին նա հայտնել է իր Instagram-ում։ «Ահա եւս էլ քովիդ ձեռք բերեցի, ազդեցին չափից ավելի ծանրաբեռնությունները, երեւում է, իմունիտետը փոքր-ինչ տեղի տվեց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դերասանը ճշտել է, որ իրավիճակը վերահսկելի է: «Ներկայացումները կհետաձգենք այլ օրերի»,- հավելել է Բեզռուկովը: Սերգեյ Բեզռուովը ռուսաստանցի դերասան է, ՌԴ ժողովրդական արտիստ (2008): Օլեգ Տաբակովի ղեկավարած՝ Մոսկվայի թատրոն-ստուդիայի (1994 – 2013) դերասան, Մոսկվայի նահանգական թատրոնի գեղարվեստական ղեկավար (2014 թվականից):
Նկարահանվել է «Բրիգադ» սերիալում, «Եսենին», «Վարպետը եւ Մարգարիտան», «Վիսոցկի: Շնորհակալություն, որ ողջ եմ» եւ այլ ֆիլմերում: ՌԴ-ի Պետական մրցանակի դափնեկիր է (1997), հաղորդել է ՏԱՍՍ-ը: