Բաժիններ՝

Մոսկվայում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով ախտահարված 1589 մարդ

Մոսկվայում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով ախտահարված 1589 մարդ, արհեստական շնչառության սարքերին միացված է639 մարդ: Այդ մասին հոկտեմբերի 19-ին հաղորդել է կորոնավիրուսի հետ կապված իրադրության վերահսկողության եւ մոնիթորինգի մայրաքաղաքային օպերատիվ շտաբը:

«Մոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով ախտահարված 5700 նոր դեպք: Մեկ օրում հոսպիտալացվել է 1589 մարդ: Արհեստական շնչառության սարքերին միացված է 639 մարդ: Քաղաքում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ բուժում ստանալուց հետո ապաքինվել է եւս 3988 մարդ:

Ընդամենը այն մարդկանց թիվը, որոնք ապաքինվել են կորոնավիրուսից, հասել է 1 մլն 540․144-ի»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ մայրաքաղաքում մահացել է 73 հիվանդ, բոլորի մոտ հաստատվել է «թոքաբորբ» ախտորոշումը եւ ստացվել COVID-19-ի թեստերի դրական պատասխանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս