
Նախնական տվյալներով՝ 5 ուղևոր տեղում մահացել է, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ. ոստիկանությունը՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին

Հոկտեմբերի 20-ին, 07.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Նախնական տվյալներով՝ 5 ուղևոր տեղում մահացել է, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի, մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: