
Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում․ shamshyan. com

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Ամիրխանյանին, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է, որ նա տեղում մահացել է:
Ոստիկանները վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ սթափության աստիճանը պարզելու համար:
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուրում։