ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից

ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից: Հաստատված նոր տեղեկություններով՝ «Գազել»-ի կողաշրջման հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 13 տուժած:

«Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների կա 5 զոհ և 13 տուժած։ Տուժածներից տասը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, երեքը՝ Աշտարակի ԲԿ։

Տեսանյութեր

Լրահոս