Դուք, որ ամեն րոպե խոսում եք հայրենասիրությունից, ոչ այլ ինչ եք անում, քան սրբապիղծ երեսպաշտություն ինքներդ ձեր տկար անձերի հանդեպ:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն:
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ողջ անձնակազմի անունից բաց նամակ է ուղղել «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին։
ԱՄՆ-ում COVID-19-ի համավարակը մտնում է նոր «մահաբեր փուլ», որն իշխանություններից պահանջում է ավելի ագրեսիվ մոտեցում: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով համակարգող դոկտոր Դեբորու Բիրքսին:
Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ հակառակորդի կողմից վերջին հարվածները Ստեփանակերտին եղել են ուղղված Մոր և մանկան առողջության կենտրոնին և կենտրոնական շուկայի հարակից բնակելի տարածքներին։
Արցախի Տեղեկատվական շտաբը հրապարակել է լուսանկարներ քիչ առաջ հրթիռակոծված Շուշիից:
Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության:
Հայ ժողովուրդն այսօր գոյապահպանական լրջագույն մարտահրավերի առջև է կանգնած: Իրավիճակն օրհասական է. պատերազմական գործողությունները՝ լայնամասշտաբ, զոհերն ու կորուստները՝ ծանր ու ցավալի:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր ստուգայցեր են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված covid-թեստավորման լաբորատոր նմուշառման կետերում։
Ռուս զինվորական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տելեգրամի իր ալիքում լուսանկար է հրապարակել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից:
ԱԺ-ում այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ կորոնավիրուսի թեստերի գնի առումով մի շարք երկրների հետ համեմատություն են կատարել ու պարզվել է, որ Հայաստանում այդ թեստերն էականորեն ավելի էժան են:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ուղեցույց է պատրաստել՝ հարց ու պատասխանի տեսքով ներկայացնելով հատուցում ստանալու իրավունք ունեցողներին անհրաժեշտ տեղեկությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին` նշելով, որ բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը:
Հայաստանում կադաստրային քարտեզներում տեղ գտած թերությունների ուղղման նպատակով հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանում և որոշ սահմանամերձ տարածքների արբանյակային նկարահանում: Այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:
Աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱԱՏՄ վերահսկողական գործառույթների ընդլայնումից ի վեր, հուլիս ամսից սկսած, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստացել է շուրջ 60 դիմում-բողոք, որոնց գերակշիռ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման վճարովի թեստերի գինն էականորեն ավելի էժան է, քան տարածաշրջանի և այլ երկրներում: Այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:
Այսօր Սևանի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճում հանրային քննարկում էր կազմակերպված: Շահագրգիռ անձանց քննարկմանն էր դրված «Արխիտոն» ՍՊԸ-ի` «Սևան» Ազգային պարկի «Լճաշեն-Սևանի թերակղզի» հատվածի գոտիավորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանը ներկայացրեց, որ նախատեսվում է այդ հատվածում 1905 մետր նիշում գտնվող կառույցները քանդել, փոխարենը կառուցել ճեմուղի: Տնտեսվարողները դեմ են:
Հայաստանում թանկացում է նկատվում հիմնականում արտերկրից ներկրվող ապրանքների գներում՝ ձեռքբերման և արտարժույթի կուրսի տատանման հետ կապված: Այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մշակված գազի սակագների հաշվարկման նոր մեթոդիկան գտնվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում՝ քննարկման փուլում: Այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2021 թ. նախատեսում է մի շարք միջոցառումներով երկրում բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը:
Նոյեմբերի 3-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։ Նոյեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը:
ՊԲ-ն ռազմաճակատ մեկնելուց առաջ հրետանավորների մարզումներից տեսանյութ է ներկայացրել։
Ավստրիայում ՀՀ դեսպանությունը խնդրանքով դիմել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված:
Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Չինաստանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին COVID-19-ի պատճառով Պեկինի հասցեին հնչած քննադատության ֆոնին աջակցություն ցուցաբերելու համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի ներկայացուցիչ Լի Չժանշուն: