Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հստակեցնել ռազմական դրության ընթացքում քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների տեղակալների գործառույթները: Կառավարության ներկայացրած օրինագիծը խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց՝ ոստիկանությունն արդեն անցել է դիմակ չկրելու հետ կապված տույժերի հին ռեժիմով աշխատանքների կատարմանը, հետևաբար՝ տույժերը կրկին վերադարձել են։
Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները․ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է պատկերազարդ իրազեկումներ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վստահեցնում է, որ վերջին անգամ սեպտեմբերին է պարգևավճար ստացել, որն ուղղել է Զինվորի ապահովագրման հիմնադրամին։
Նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին առանձին շրջաններում, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Չգիտեմ, թե ինչու է պարոն Թաթոյանը նման հայտարարություն արել։ Վստահեցնում եմ, որ մենք համագործակցել ենք ՄԻՊ-ի հետ։ Ինչպես բոլոր պետական մարմիններն են աշխատում, Սոցապ նախարարությունն էլ սերտ համագործակցել է ՄԻՊ-ի հետ։ Իմ կարծիքով՝ ՄԻՊ-ի գրառումն իրականության չի համապատասխանում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զարուհի Բաթոյանը։
Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում բազմաթիվ դպրոցներ և մանկապարտեզներ են վնասվել:
Մերձմոսկվայում հետաքննիչները քրեական գործ են հարուցել անհայտ անձանց կողմից շոգեբաղնիքում տղամարդու սպանության դեպքի առնչությամբ։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ), ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը։
«Հայաստան» համայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 161.5 միլիոն դոլարի շեմը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Սասունցի Դավթի հրապարակում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Արարատ քաղաքում նոյեմբերի 2-ին իրականացվում են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ:
Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Արցախի խաղաղության համար պատարագ է մատուցվել:
Հայաստանում հնարավոր է եղել ապահովել կայուն մակրոմիջավայր՝ թե 2019-ին, թե 2020-ին, որն աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում:
Նոյեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը:
Հայ երիտասարդերի ֆեդերացիան Նյու Յորքում երթով շարժվում է դեպի The New York Times-ի խմբագրության շենքի դիմաց`պահանջելով անհապաղ հետաքննել և հետ վերցնել, հերքել The New Yor Times-ի՝ Թուրքիայի բյուրոյի ղեկավար Կառլոտա Գալի՝ Արցախի հակամարտությանն առնչվող հոդվածները:
Arménie France ֆեյսբուքյան խումբը հրապարակել է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբքարյանի գրառումը:
«Քաղաք Ստեփանավան» ֆեյսբուքյան էջը հայտնում է:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի` 2020 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթներում կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող խրախճանքներ, հարցումներ, իսկ հետո էլ բոլորով երջանկանում ու հպարտանում են կատարած վայրագությունների համար, խրախուսում հայատյացության այլ դրսևորումներ:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ 84-ամյա Միշա Մելքումյանի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ փոխանցվել է հայկական կողմին:
Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար մայոր Անդրանիկ Սերգեյի Բաբայանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Ընդհանրապես 2020 թվականը բավական բարդ տարի է, սկսվեց գրեթե աննախադեպ համաճարակային իրավիճակով, որին հետևեցին համաճարակից ու որոշ անհրաժեշտ սահմանափակումներից բխող սոցիալ-տնտեսական դժվարությունները։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հերքում է երկու ռուս սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը:
Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլեւ՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը:
«Աստված պահապան հայ զինվորին». զինվորի մայրը ոտաբոբիկ եկել էր եկեղեցի` օրհնելու իր պատրաստած գաթան բոլոր զինվորների համար:
Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: