ԱՄՆ-ում COVID-19-ի համավարակը մտնում է նոր «մահաբեր փուլ»․ Փորձագետ

ԱՄՆ-ում COVID-19-ի համավարակը մտնում է նոր «մահաբեր փուլ», որն իշխանություններից պահանջում է ավելի ագրեսիվ մոտեցում: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով համակարգող դոկտոր Դեբորու Բիրքսին:

Թերթի տվյալներով՝ այս նախազգուշացումը բովանդակվում է Բիրքսի անձնական հուշագրում, որը նա ավելի վաղ հղել էր ամերիկյան վարչակազմի աշխատակիցներին: «Մենք մտնում ենք համավարակի առավել տագնապալի եւ առավել մահաբեր փուլ»,-հրատարակությունը մեջբերում է համակարգողի խոսքը:

The New York Times-ի տեղեկատվության համաձայն, Բիրքսը ենթադրում էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա խորհրդականները չափազանց շատ ժամանակ են ծախսում այն բանի վրա, որպեսզի խուսափեն երկրում կարանտին սահմանելուց, բայց բավական չէ հսկողությունը վիրուսի տարածման նկատմամբ:

Բրիքսի հուշագրի մասին ավելի վաղ հաղորդել էր The New York Times թերթը, որը հիշեցնում է, որ ՄԻԱՎ-ի հայտնի հետազոտող Դեբորու Բիրքսին մարտին նշանակել են Սպիտակ տանն առընթեր COVID-19 կորոնավիրուսի գծով աշխատանքային խմբի համակարգողի պաշտոնում: Նրա պարտականությունների մեջ Է մտնում այդ խմբի աշխատանքի կազմակերպումը, ԱՄՆ-ի վարչակազմի միջոցառումների հսկողությունը կորոնավիրուսի դեմ պայքարում եւ դրանց համակարգումը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել էր, որ, ամենայն հավանականությամբ, Միացյալ Նահանգները ստիպված կլինի դժվարին ձմեռ ապրել COVID-19-ի տարածման կապակցությամբ: Նա նշել էր, որ COVID-19-ի գծով Սպիտակ տան աշխատանքային խումբն սկսել է ավելի հազվեդեպ հավաքել, եւ դրա ազդեցությունը կրճատվել է այն դեպքում, երբ ամերիկյան վարչակազմը կենտրոնացել Է երկրի տնտեսական ակտիվությունը վերականգնելու խնդրի վրա, որը խարխլվել էր համավարակի պատճառով:

Ավելի ուշ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ նախագահական ընտրություններից հետո իր հաղթելու դեպքում կարող է Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին հեռացնել այն պատճառով, որ նա «շատ հարցերում ճիշտ չի եղել»:

Ավելի վաղ հոկտեմբերին Թրամփն ասել է, որ մարդիկ «հոգնել են» մշտապես կորոնավիրուսի մասին լսելուց:

ԱՄՆ-ի ղեկավարը Ֆաուչիին անվանել է «աղետ», բայց դրա հետ մեկտեղ նշել, որ խնդիրն է՛լ ավելի մեծ կլինի, եթե նա հեռացվի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս