Նոյեմբերի 5-ին, ժամը 11:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Ավետիսյան և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա:
Նոյեմբերի 5-ին, ժամը 09։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 35 և 37 շենքերի մոտակայքում չգործող շինհրապարակում կայանած կռունկը թեքվել է դեպի երթևեկելի գոտի․ առկա է ընկնելու վտանգ։
Սփյուռքի հարգելի քույրեր և եղբայրներ բոլոր նախաձեռնությունները իրականացրեք տեղի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով։
Պատերազմի առաջին օրերից կամավորագրված և ջոկատով Արցախ՝ առաջնագիծ մեկնած Գևորգ Ավետիսյանն այսօր դարձավ 30 տարեկան: Ջոկատի տղերքը մարտական գործողություններ իրականացնելուն զուգահեռ՝ դիրքերում անակնկալ են պատրաստել Գևորգի համար՝ տորթ, մոմ, շամպայն և «happy birthday»:
85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ գեներալ-մայոր Գրիգոր Գարեգինի Գրիգորյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործունեություն իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար:
Նոյեմբերի 5-ին, ժամը 08:24-ին Կոտայքի մարզային ճգնաճամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի ՃՈ մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Այսօր՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 16։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում, Էջմիածնում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։
Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այս պահին հետվիրահատական բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2413 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 99 563-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1476 է:
Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Երեկ վատացել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը։ Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված Միքայելյանը մի քանի շաբաթ «Էրեբունի» ԲԿ-ում, հոսպիտալում բուժումը ստանալուց հետո դեռեւս չի ապաքինվել։ Երեկ նա տեղափոխվել է համալսարանական թիվ 1 կլինիկա՝ անոթային դուպլեքս հետազոտության։
Մենք պատերազմում ենք երկու ճակատով՝ մեկ կորոնավիրուսի, մեկ արտաքին թշնամու՝ Ադրբեջանի դեմ և մեկը մյուսին ավելի ծայրահեղ է դարձնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ օտորինոլարինգոլոգ (քիթ, կոկորդ, ականջ), բժշկական գիտությունների թեկնածու Արայիկ Ղարիբյանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 08.00-22:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերել են COVID-19-ի 19․768 դեպք. սա նոր ռեկորդ է: Այդ մասին րագրողներին հաղորդել են հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն է եղել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Բժիշկ Սաշա Ռուստամյանի բուժանձնակազմն առաջնագծից վիրավոր զինվոր տեղափոխելու ճանապարհին, հանդիպելով հայկական զինվորական համազգեստով խմբի, կանգ է առել՝ օգնություն ցույց տալու նպատակով, սակայն հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ և զոհվել:
Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում են որոշ դրվագներ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների զգոնության, աչալրջության և մարտական առաջադրանքի պատշաճ կատարման արդյունքում առաջնագծում գրանցված նշանակալի հաջողությունների ու հակառակորդի զգալի կորուստների վերաբերյալ:
4-ին, ժամը 18:00-ի և 18:40-ի սահմաններում Ստեփանակերտը ադրբեջանական զինված ուժերի կողմից ենթարկվել է հրետակոծության:
Արծրուն Հովհաննիսյան Թվիթերի իր միկրոբլոգում գրել է:
«Հանրապետության նախագահը մշտապես կարևորել է խոսքի ազատությունն ու դրա անխոչընդոտ իրացման հնարավորությունը»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանի հանձնարարությամբ շարունակվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին հանդիպելու նպատակով բուժհաստատություններ կատարվող այցելությունները:
«Ես մանկուց գամված եմ անվասայլակին, չունենք աշխատանք, ապրում ենք հիվանդության համար սահմանված գումարով, որը չի հերիքում, չեմ կարողանում դեղեր գնել։ Կա նոր անվասայլակի անհրաժեշտություն, որը նույնպես այս պահին ձեռք բերել հնարավոր չէ։ Ունենք սննդի և հագուստի կարիք։
«Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդների քարտային հաշիվներին փոխանցված 2020 թվականի հոկտեմբեր ամսվա աշխատավարձերից վարկային պարտավորությունների մարման գծով գանձումներ չեն կատարվել:
Նոյեմբերի 4-ին, ժամը 09:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա։
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։
Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորի խափանման միջոցները, ևս 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: