Ուկրաինայի հայերը շարունակում են հումանիտար օգնություն ցուցաբերել հայրենիքին:
Նոյեմբերի 5-ին, ժամը 20:31-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնագոգ գյուղում անասնակեր է այրվում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Իռլանդիայում գործող խիստ սահմանափակումներից երկու շաբաթ անց Եվրոպայում նշվել է COVID-19 կորոնավիրուսով ախտահարման ամենացածր մակարդակներից մեկը: Այդ մասին նոյեմբերի 5-ին հաղորդել է The Guardian բրիտանական հրատարակությունը:
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան գլխուղեղի վիրահատությունից հետո պահպանում է գիտակցությունը և գտնվում է հոգեբանական լավ վիճակում: Այդ մասին հայտնել է նրա բժիշկը՝ Լեոպոլդ Լուկեն:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ժամը 20:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով։
Նոյեմբերի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության են դիմել 31 և 32 տարեկան երկու տղամարդ։
Առաջնագծին օժանդակելու հայրենանվեր գործում իրենց ներդրումն են ունեցել Զոլաքար համայնքի բնակիչները եւ արտերկրում բնակվող զոլաքարցիները:
Ախտահանման աշխատանքները պետք է գրանցվեն համապատասխան գրանցամատյանում: Նորմերը սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ շփվելիս եկել է այն եզրակացության, որ չնայած շատերը ցավում են Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և կորուստների համար, սակայն որևէ գործողություն չեն անում:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը գրում է:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք:
Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։
«Ճիշտ է՝ թշնամին նույնն է, բայց պատերազմները տարբեր են: Հիմա ինտելեկտուալ և իմպրովիզացիոն պատերազմ է…»:
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, զինված ուժերի տոնացույցի համաձայն, ՊԲ-ի հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները ավանդաբար նշում են իրենց մասնագիտական տոնը:
Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի քաղաքացի Հ.Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ.Մ.-ն մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին՝ անհետ կորել է, փորձել է խարդախությամբ խոշոր չափի գումար հափշտակել զինծառայողի ընտանիքից՝ ներկայացնելով, թե իբր զինծառայողն Ադրբեջանում գերության մեջ է: ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց.
Պատերազմներում երկու որդի կորցրած հոր կոչը:
Երեկ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ փաստեց, որ կարագի, ձեթի և ալյուրի գները բարձրացել են, սակայն դա կապված է սեզոնի և ներմուծման գների հետ: «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գների զգալի տատանումներ չի նկատել:
Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։
Նոյեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի դասախոս Էդուարդ Համբարձումյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հայ ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին::
Նոյեմբերի 5-ին, ժամը 11:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Ավետիսյան և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա:
Նոյեմբերի 5-ին, ժամը 09։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 35 և 37 շենքերի մոտակայքում չգործող շինհրապարակում կայանած կռունկը թեքվել է դեպի երթևեկելի գոտի․ առկա է ընկնելու վտանգ։
Սփյուռքի հարգելի քույրեր և եղբայրներ բոլոր նախաձեռնությունները իրականացրեք տեղի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով։
Պատերազմի առաջին օրերից կամավորագրված և ջոկատով Արցախ՝ առաջնագիծ մեկնած Գևորգ Ավետիսյանն այսօր դարձավ 30 տարեկան: Ջոկատի տղերքը մարտական գործողություններ իրականացնելուն զուգահեռ՝ դիրքերում անակնկալ են պատրաստել Գևորգի համար՝ տորթ, մոմ, շամպայն և «happy birthday»:
85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ գեներալ-մայոր Գրիգոր Գարեգինի Գրիգորյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործունեություն իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար: